Ալենի թիմակիցներից և ոչ մեկը չի պատժվել, ինչպես չպատժվեց ինքը օրը ցերեկով Կասկադում քաղաքացու ձեռքերը բռնել տալու և նրա երեսին թքելու համար /Տեսանյութ/
ՀՀ Ոստիկանությունը ձերբակալել է քաղաքացիական ակտիվիստ Սամվել Վարդանյանին՝ խուլիգանության մեղարանքով։ Հիշեցնենք, որ այսօր հանրային տրանսպորտում միջադեպ էր տեղի ունեցել Հակոբյանի և ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի միջև։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով միջադեպին, գրել է. «Այսօր մի ոչնչություն իրեն թույլ է տվել խուլիգանական արարք հանրային տրանսպորտով երթևեկող ՀՀ ԱԺ պատգամավոր 69-ամյա Հակոբ Ասլանյանի նկատմամբ, ով, ի դեպ, երեք պատերազմի մասնակից է:
Այս խուլիգանական արարքը շատ արագ արժանանալու է օրենքի ամենախիստ արձագանքին, թող հանկարծ որևէ մեկը չկասկածի»։ Lրագրող Վահե Մակարյանը հակադարձել է ԱԺ նախագահին, թե ինչպես էին իշխանական խմբակցության պատգամավորները ԱԺ նիստերի դահլիճում ծեծի ենթարկել պատգամավոր Էդմոն Մարուքյանին եւ մնացել անպատիժ.
«Ալենին հիշեցնեմ, որ այս տեսանյութում խուլիգանական արարք թույլ տվողը, այն է` պատգամավորի վրա հարձակվողն ու նրան քացի տվողը իր թիմակիցն է, որը տեղից վեր է կենում ու ամբիոնից ելույթ ունեցող ընդդիմադիր պատգամավորին քացի է տալիս, հարվածում, հետո այդ խուլիգանական խրախճանքին մարմնի տարբեր մասերով միանում են նաև իր մյուս թիմակիցները, որոնց ինքը վերևից փորձում է կարգի հրավիրել ու չի կարողանում: Եւ այս բացահայտ խուլիգանության համար Ալենի թիմակիցներից և ոչ մեկը չի պատժվել, ինչպես չպատժվեց ինքը օրը ցերեկով Կասկադում քաղաքացու ձեռքերը բռնել տալու և նրա երեսին թքելու համար: Ուրիշի աչքի փուշը տեսնելուց առաջ ձեր աչքի գերանն ու գերանները տեսեք նախ!!!»:
Հիշեցնենք Սամվել Վարդանյանը Նիկոլ Փաշինյանին տեսնելով փողոցում՝ դավաճան էր անվանել նրան, ինչի համար դարձյալ ձերբակալվել էր։