«Ակնկալում ենք, որ Ռուսաստանը կղեկավարվի խաղաղ կարգավորման ճանապարհով»
_1426596313.jpg)
Մինչ Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի ուղերձին անդրադառնալը ԵԽ փոխնախագահ Ռիշարդ Չարնեցկին Եվրանեսթ ԽՎ-ի չորրորդ լիագումար նիստի պաշտոնական բացմանը խոսեց հայերեն: «Շնորհակալ ենք ձեր հյուընկլության համար, մենք գտնվում ենք մի երկրում, որն ունի ունիկալ պատմություն ու մեծ մշակութային արժեքներ: Մենք հիշում ենք ձեր ազգի ողբերգության 100-րդ տարելիցը»,-ասաց նա և խոսեց այն «դրամատիկ» իրադարձությունների մասին, որ տեղի են ունենում Ուկրաինայում և դա որակեց ռուսական կողմից իրականացվող ագրեսիա, որը դատապարտվել է ԵԽ-ի կողմից:
Մարտին Շուլցն իր ուղերձում փոխանցեց, որ ԵՄ անդամ պետություները վերանայում են Արևելյան գործընկերության շրջանակը: «Արևելյան հարևանության քաղաքականությունը պետք է հաշվի առնի երկրների առաձնահատկությունը և կարիքները: Ավելին ավելիի դիմաց, նվազ՝ նվազի դիմաց» մոտեցումը գնալով ավելի մեծ ազդեցութուն է ունենալու և դրանով է պայմանավորվելու օժանդակության ծրագերի համար և այդ օգնությունը կլինի համաչափ այն նվաճումներին, որոնք կիրականացվեն բարեփոխումերի ուղղությամբ»,-ասաց նա:
Մարտին Շուլցը հարց էր տվել, թե արդյոք իրատեսական է ունենալ հավատարմություն բարեփոխումներին՝ առանց ունենալու հստակ տեսլական անդամակցության և ապա հավելել, թե ուրախ է լսել, որ Հայաստանը պատրասատակամ է ստորագրեկու նոր համաձայնագիր ԵՄ-ի հետ, ինչը կնպաստի երկրին շարունակելու բարեփոխումների ընթացքը: Նա հույս հայտնեց, որ ժողովուրդներին նախընտրելի տարբերակով կկարողանան ուժեղ ուղերձ ուղղել Ռիգայի գագաթնաժողովին: Չանեցկին շարունակեց, որ այս տարին ՀՀ-ի համար շատ կարևոր իրադարձության տարի է: «Ապրիլի 24-ին ողջ հայությունը հյուրերի հետ հիշատակելու է ողբերգական իրադարձությունների 100-րդ տարելիցը: Ես որպես Լեհաստանի խորհրդարանի ներկայացուցիչ հպարտ եմ, որ Լեհաստանի խորհրդարանը 2005թ-ին դատապարտել ու ճանաչել է Հայոց ցեղսպանությունը»,-ասաց նա և տեղեկացրեց, որ Լեհաստանը ընդունելու է նոր բանաձև, որը պետք է քննարկվի ապրիլի 24-ի նախօրյակին: