ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ սայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ցեղասպանություն
Երբ հայերը սկսում են «քննարկել» եղե՞լ է, չի եղել հայոց ցեղասպանություն, երբ մի անդո ասում է 1,5 միլիոն հայ է ցեղասպանվել՝ բոլորի անուն-ազգանունները ո՞ւնեք, երբ երկիրը զավթածն ասում՝ «կադաստրի» թուղթ չունենք, պետք է ադրբեջանը տա, երբ պատմական Հայաստանը փորձում են զրոյացնել եւ դարձնել ոչինչ, երբ իրական մաքուր հայոց լեզու չիմացողը հայկական բառերով փորձում է մի ամբողջ ժողովրդի մատի վրա ֆռռացնել, երբ գալիս է ապրիլը ու մտածում ես, տեսնես էլ ինչ «զակազ» են տվել սրան ընդդեմ հայոց պատմության եւ Ցեղասպանության ժխտման, երբ ուրանում ես քո ժողովրդի, քո ազգի պատմությունը, ուրեմն դա քո ժողովուրդը, քո ազգը չի, երբ ծառայում ես թշնամուն, ուրեմն դու եւս թշնամի ես։
Երանի եղած չլիներ 1915-ի ցեղասպանությունը, երանի պատմական Հայաստանը լիներ, մնար ու ծաղկեր, երանի հայը տնավեր եղած չլիներ, երանի թուրքի յաթաղանի դեմ հայը ավելի հզոր զենք ունենար, երանի հայինը լիներ իր պատմական հայրենիքը, երանի հայինը լինի իր Հայաստանի Հանրապետությունը, իր Արցախը, երանի զավթիչների հետ վարվեինք այնպես, ինչպես վարվում են թշնամու հետ, երանի Կոմիտասը մնար, երանի «Անլռելի զանգակատուն»-ը գրված չլիներ, երանի իմ նախնիները մնային Մուշում, Էրզրումում, Բայազետում, երանի Վանում վանա տառեխը մնար, երանի Արարատի բոլոր կողմերում լինեին, մնային հայոց եկեղեցիները, երանի էս քնից արթնանայինք, երանի էս վեց տարին երազ լիներ, երանի հիմա Արցախում, «Ուռենիներ»-ում նստած գինի խմեի ու մի կուշտ լաց լինեի՝ որ էսքան լավն ենք, ամուր ենք, պինդ ենք, որ էսքան հայ ենք ու էսքան պատվախնդիր։Երանի արթնանայինք, երանի վերջապես խելքներս գլուխներս հավաքենք ու փրկենք մեր հայրենիքը․․․
Երանի հայը վերջապես հայանա, էդ դեպքում թուրքը/թշնամի զավթիչը/ ո՞ւմ շունն է․․․ցեղասպանությունը միայն սպանելով չի լինում, ցեղասպանությունը նաեւ ներսից է լինում՝ ամեն հոգեւոր ու ազգային քանդելով․․Սրանք հենց էդ էլ անում են։Երանի էս սպիտակ եղեռնը ավարտվի հայի հաղթանակով․․․»։