22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վեց ասկյար մեր աչքի առջև բռնաբարեց 14-ամյա աղջկան

Էլմոն Ժամկոչյանի պատմությունը

1888 թ., Վան

Աշոտ Խաչիկյանն ArmenianGenocide100.org-ին է ուղարկել իր վանեցի Էլմոն տատի պատմածը: Նա պատմել է, որ գաղթի ճանապարհին թուրք ասկյարներից մեկը նկատել է՝քարավանի մեջ մի բարձրահասակ աղջիկ է քայլում, մոտեցել, քաշեց գլխաշորը, տեսել, որ տղա է գլխաշորի տակ: Տղային գլխիվայր կախել են ծառից, նրա ու ամբողջ քարավանի աչքիառաջ բռնաբարել քրոջը, այնուհետև մաշկել տղային:

«1917թիվ. մահամերձ Էլմոն տատս ձեռքս բռնեց և ասաց. 

-Աղջի’կս, իմ մուրազը մնաց անկատար, եթե քո բախտը բերի, խնդրում եմ իրականցրու այն… Երնեկ մի թուրք ասկյար լիներ, գցեի բերնի վրա և կտրեի կոկորդը, նրա արյունով հինգ խաչ անեի ճակատիս: 

Ինչո՞ւ, ինչո՞ւ այդպես դաժան երազանքներ ուներ տատս: 1915 թվի ամռանը (պատմում էր տատս), դուրան դաշտով մեզ` հայերիս, մոտ հինգ հարյուր մարդ (ծերունիներ,երեխաներ,կանայք) քշում էին դեպի ինչ-որ տեղ՝ մահվան: Որոշ ժամանակ անց, թուրք ասկյարներից մեկը նկատեց, որ քարավանի մեջ մի բարձրահասակ աղջիկ է քայլում, մոտեցավ, քաշեց գլխաշորը, տեսավ, որ տղա է գլխաշորի տակ: Մեզ կանգնեցրին, բոլորիս հրամայեցին նստել, ամբողջ դաշտում մեկ ծառ կար, այդ ծառը Տիգրանի (թաքնված տղայի) գրողը եղավ: 

Տիգրանին գլխիվայր կախեցին ծառից, որից հետո Տիգրանի մորը և բոլորիս ծեծելով նստեցրին ծառի չորս կողմը: Վեց ասկյարներ մեր աչքի դեմ բռնաբարեցին, տանջեցին Տիգրանի 14 տարեկան քրոջը:

Եթե որևէ մեկը չնայեր մազերից բռնում հետ էին քաշում, որպեսզի այդ ահավոր տեսարանը տեսնեինք… 

Աղջկան կիսամեռ շպրտեցին մեզ վրա, գլխաշորերով փաթաթեցինք, ինչից հետո շարունակեցին Տիգրանի չարչարանքները: Երկու ասկյար դանակներով սկսեցին մաշկազերծել Տիգրանին` ճաներից դեպի վերև: Մինչև հիմա նրա ձայնը իմ ականջների մեջ է, դուրս չի գալիս: Տիգրանը անմարդկային ձայներ էր հանում, երկու ոտքերը մաշկազերծ անելուց հետո տղան չդիմացավ, մահացավ… Տիգրանը ընդամենը 17 տարեկան էր.. Նրան ես համարում էի իմ 5-րդ մահացած երեխան,ես այդպես էի զգում: Իմ չորս մահացած երեխաներին դաշտում հողը ճանկռում էինք և մեջը դնում, իսկ Տիգրանը մնաց ծառից կախված, թույլ չտվեցին թաղենք…

-Ես մեռնում եմ, գնում եմ իմ երեխաների մոտ, բայց Տիգրանի ձայնը իմ ականջների մեջ է… 

Պատմությունը Էլմոն տատը պատմել էր իր աղջկան: Իր աղջիկը Էլմոնի թոռանն էր պատմել` Վանուհի Մուրադյանին, որն այժմ 73 տարեկան է: Տատս պատմեց ինձ»:

Աղբյուր` armeniangenocide100.org

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ