26-ամյա մոդելը իր մասին. «Դժվար է այսքան սեքսուալ լինել». /Տեսանյութ/
26-ամյա Լորեն Բաթլերը Հյուսիսային Կարոլինայի մոդել է և նա պնդում է, որ իր սեքսուալ տեսքը սարսափեցնում է տղամարդկանց, ովքեր վախենում են նրան ժամադրության հրավիրել:
Մոդելը գրեթե մեկ տարի է, ինչ ժամադրության չի եղել:
Jam Press-ի փոխանցմամբ՝ տղամարդկանց վախեցնում է ոչ միայն իր արտաքինը, այլեւ զարմանալի ինքնավստահությունը։
Նախկին սպասուհին պարծենում է իր 3,4 միլիոն ինստագրամյան հետեւորդներով։
Նրա խոսքով՝ տղամարդիկ, պարբերաբար, անձնական հաղորդագրություններով նրան «լկտի արտահայտություններ» են ուղարկում:
Սակայն իրական կյանքում նրանք հանկարծ դառնում են ամաչկոտ։
Մանրամասները՝ կից տեսանյութում: