17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Թերթը պիտի ներողություն խնդրի Մարոզից

Հայաստանի վերաքննիչ  քաղաքացիական դատարանը` /նախագահող դատավոր Տիգրան Սահակյանը, դատավորներ Կարինե Հակոբյան ու Գոհար Մատինյան/ նոյեմբերի 23-ին վճռեց բեկանել եւ փոփոխել Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով մերժվել էր “Զինվոր” հասարակական կազմակերպության նախագահ Մարգարիտա Խաչատրյանի հայցադիմումը ընդդեմ “Հրապարակ” օրաթերթի:

Հիշեցնենք, որ հայցվորը գտնում է, որ  թերթը արատավորել է իր պատիվն ու արժանապատվությունը, ինչի համար պահանջում էր հերքում տպագրել, իսկ դատարանը գտել էր, որ  լրագրողը գործել է բարեխղճորեն, մասնավորապես` լսելով եւ նույն հոդվածում հրապարակելով շահագրգիռ անձի դիրքորոշումը հրապարակվող տեղեկությունների վերաբերյալ:

Այսպիսով, բավարարվեց Մարգարիտ Խաչատրյանի հայցը  եւ դատարանը “Հրապարակ” օրաթերթ ՍՊ ընկերությանը պարտավորեցրեց “Հրապարակ” օրաթերթում “Զանգվածային լրատվության մասին” ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով սահմանված ժամկետում հրապարակել նույն օրաթերթի 2011 թվականի ապրիլի 21-ի N 73/684/ համարի առաջին էջում տեղ գտած Մարգարիտ Խաչատրյանին վերաբերող հոդվածի հերքումը եւ ներողություն խնդրել Մարգարիտա Խաչատրյանից:

Այս մասին Henaran.am –ին տեղեկացրեց Խաչատրյանի փաստաբան Դավիթ Թումասյանը: Նա նշեց նաեւ, որ հայցվորը գումարային փոխհատուցման պահանջ չէր դրել. “այստեղ կարեւորը բարի համբավի իրավունքի վերականգնումն էր”:

Ի դեպ, վերաքննիչ դատարանի վճիռը մեկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարան:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ