Տեղումներ կլինեն.

Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 15-ի ցերեկն, 17-ին
առանձին շրջաններում, 16-ին, 18-ին, 19-ին շրջանների զգալի մասում,
սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում թաց ձյան տեսքով։
Մարտի 15-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարտի 15-17-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-17մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 15-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով,
16-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով։
Երևան քաղաքում մարտի 15-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարտի 15-ի երեկոյան ժամերին, 16-17-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է
կարճատև անձրև։
Մարտի 18-19-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։
Մայրաքաղաքում մարտի 15–ի ցերեկը կլինի 16-18 աստիճան տաքություն,
իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +11…+13 աստիճան։