17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ում հովանավորյալն է Գաստրիկը, երբ և ինչ հակասություն է նա ունեցել Երրորդմասցի Լյովիկի հետ. Ժամանակ

Մամուլն արդեն հաստատված է համարում այն վարկածը, համաձայն որի՝ մարտի 4-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ Երրորդմասցի Լյովիկի և նրա ընկերների վրա կրակել է Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի շրջապատից Գաստրիկ մականունով շենգավիթցի մեկը, ով ներկայումս սպանությանը մասնակից իր ընկերների՝ Ծգլի ու Տլեի հետ փախուստի մեջ է, և նրանց նկատմամբ հետախուզում է հայտարարված:

Գրվեց նաև, որ սպանության դրդապատճառներից մեկն էլ եղել է այն, որ Գաստրիկը բավական լարված հարաբերություններ է ունեցել Երրորդմասցի Լյովիկի հետ:

«Ժամանակ»-ին հաջողվել է պարզել, որ այդ լարվածությունը տարիների վաղեմություն ունի, որը գալիս է դեռևս 2007 թվականից, երբ օրը ցերեկով Սայաթ-Նովա փողոցում դիմահար կրակոցից սպանվեց 3-րդ մաս կոչվող թաղամասում գտնվող «Քաղցրիկ» ընկերության սեփականատեր Աշոտ Վարդանյանը՝ Քաղցրիկի Աշոտը: Դեռևս այն ժամանակ գրվեց, որ Աշոտի սպանության մեղավորը նրա հորեղբոր տղան էր՝ Գագիկ Վարդանյանը: Հորեղբորորդիներ Գագիկ և Աշոտ Վարդանյանները համատեղ բիզնես ունեին, սակայն հենց նույն բիզնեսը կիսել չկարողանալու պատճառով թշնամացել էին, և այդ թշնամանքը փոխանցվել էր նրանց որդիներին, ինչը նաև ստիպեց նրանց ավելի ուշ վրեժ լուծել միմյանցից:

Այդ վրեժխնդրության հաջորդ դրսևորումը եղավ Աշոտի սպանությունից կարճ ժամանակ անց: 2007-ի մայիսի 9-ին վերջինիս «մարդիկ» հենց 3-րդ մաս կոչվող թաղամասում խփեցին Գագիկի որդիներից մեկին՝ Ստեփան Վարդանյանին: Հենց այս սպանությանն էր ականատես եղել 31-ամյա Լևոն Ղուլյանը, որը ոստիկանություն էր տարվել և հարցաքննվել Ստեփանի սպանության գործի շրջանակներում, սակայն սպանությունից 3 օր անց ոստիկանության շենքի պատուհանից «ընկավ» և մահացավ:

Վրեժխնդրությունն այդքանով չավարտվեց: Ստեփանի սպանությանը հաջորդեց Աշոտի որդիներից մեկի սպանությունը: 2007 թվականի հուլիսի 7-ին Երևանի Սիլիկյան թաղամասի գերեզմանատանը հրազենային կրակոցներից սպանվեց 3 հոգի՝ 33-ամյա Արտավազդ Վարդանյանը՝ նույն ինքը «Քաղցրիկ»-ի Արտյոմը, նրա աներորդին՝ 30-ամյա Վարդան Մելիքյանը, և վարորդը՝ 43- ամյա Գրիգոր Ստեփանյանը: Արտյոմին կրակել էին հենց հոր շիրմաքարի մոտ:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ