14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

«Լևոն Զուրաբյանը հոգեկան խանգարում ունեցող երիտասարդ է». Ժողովուրդ

Նախօրեին Բաղրամյան 26-ում Սերժ Սարգսյանի և մի շարք քաղաքական ուժերի հանդիպումների շարքը, որն արդեն ստացել է «նախագահականի ֆոտոսեսիա» անվանումը, քաղաքական դաշտում տիրող անհասկանալի վիճակը իսկական խառնաշփոթի է վերածել: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը երեկ հայտարարել է, թե «Սահմանադրական փոփոխություններին աջակցողները կդառնան Սերժ Սարգսյանի սպասարկուն»:

ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը, ով ևս հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է. «Մեր իրավունքն է մասնակցել բոլոր այն բաներին, որոնց մասնակցում ենք: Քաղաքական պրոցեսին մասնակցության ձևը ընտրում է յուրաքանչյուր քաղաքական ուժ: Նման պիտակներ տվողներն առնվազն հոգեկան խնդիրներ ունեն»:

Իսկ կոնկրետ Լևոն Զուրաբյանի հայտարարության առնչությամբ ՀՀՇ ղեկավարն ասել է. «Լևոն Զուրաբյանը հոգեկան խանգարում ունեցող երիտասարդ է, ես դրան ի՞նչ մեկնաբանեմ»»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ