11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Բոլթոնի ականջը կանչի…հերթով պատմական կաղապարներից հրաժարվում են նիկոլենք․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Բոլթոնի ականջը կանչի…հերթով պատմական կաղապարներից հրաժարվում են նիկոլենք։

Հանրայինում Վեհափառի ուղերձին տեղ չկա, բայց Երեւանի երկնքում թուրքական սալյուտին՝ լիքը տեղ։

Նժդեհը ճիշտ էր, երբ ասում էր՝ անմարտունակ ազգերը բարոյալքվում են։

Էս ու՞ր հասանք, հայ ժողովուրդ։

Արցախը հայաթափվել է, բայց Երեւանի երկինքն ու Հայաստանի ռեստորանները սալյուտներով են ողողված։

Վեհափառի ուղերձն էլ մերժում են հեռարձակեն ավանդական ժամին, քանի որ, ի տարբերություն կապիտուլյանտի ուղերձի, այն գրված էր ոչ թե Բաքվում կամ Անկարայում, այլ ՝ Սուրբ Էջմիածնում։

Բոլթոնի ականջը կանչի…հայ ժողովուրդը հրաժարվում է իր պատմական կաղապարներից։

Այսօր եւս մի «կաղապարից» հրաժարվեց…հպարտ ու անդարդ ժողովուրդը»։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ