17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ի՞նչ պատճառ ուներ Կյաժ Մարտունը, որ սպաներ երրորդմասցի Լյովիկին.Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է.

Ինչքան անցնում է քրեական հեղինակություն Լևոն Ղազարյանի՝ Երրորդմասցի Լյովիկի սպանությունից, այնքան նեղանում է կասկածյալների շրջանակը, և իրավապահները քննության առարկա են դարձնում վարկածներից ամենաարժանահավատները:

Ըստ որոշ տեղեկությունների՝ այժմ քննարկման հիմնական վարկածը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի շրջապատի մասնակցությունն է: Մասնավորապես, կասկածվում է նրա մտերիմ, անվտանգության աշխատակից Մարտուն Կարապետյանը՝ «Կյաժ Մարտուն» մականունով:

Մամուլն այս տեղեկությանն անդրադարձել է՝ գրելով, որ Մարտուն Կարապետյանը խնդիրներ է ունեցել սպանված Երրորդմասցի Լյովիկի հետ, և, ըստ խոսակցությունների, Երրորդմասցի Լյովիկն ու նրա ընկերները առևանգել են Մարտուն Կարապետյանին, նրան դաժանաբար ծեծի են ենթարկել՝ հատ-հատ կոտրելով բոլոր մատները։

Սակայն, ըստ հավաստի լուրերի, այս պատմությունը քիչ այլ կերպ է եղել: Երրորդմասցի Լյովիկն ու Կյաժ Մարտունը իսկապես խնդիրներ ունեցել են, որոնք այն աստիճան են սրվել, որ բանը հասել է անձի առևանգման: Եվ առևանգվել է ոչ թե Կյաժ Մարտունը, այլ նրա եղբայրը, որին էլ հենց ծեծել են ու կտրել մատները: Նույն տեղեկությունների համաձայն՝ այդ տղայի վիճակը դեռ շատ ծանր է: Այս «ռազբորկային», սակայն, միջամտել են այլ քրեական հեղինակություններ, և թվացյալ հաշտություն է կնքվել: Սակայն Կյաժ Մարտունը որոշել է վրեժխնդիր լինել եղբոր համար: Նրանք տևական ժամանակ ուշադրությամբ հետևել են քրեական հեղինակության շարժին, խոսակցություններին: Այդ օրն էլ նրանք իմացել են, որ Լյովիկը գնում է «Նուբարաշեն»՝ տեսակցելու իր ընկերոջը՝ Դավիթ Իսպիրյանին: Երրորդմասցի Լյովիկը և նրան ուղեկցողները, սակայն, չեն հասցրել մտնել ՔԿՀ:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ