13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Վրաստանը հետաքրքրված է Հայաստանի կրթական փորձով

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի Հանրապետության կրոնի հարցերով պետական գործակալության պատվիրակությանը: Վրաստանի ներկայացուցիչները հետաքրքվել են Հայաստանի հանրակրթական դպրոցներում  «Հայ  եկեղեցու պատմությու» առարկայի դասավանդման, պետական ծրագրի ներդրման և չափորոշիչների մշակման  հայկական փորձով: Նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանը, ներկայացնելով ՀՀ պետական կրթական ծրագրում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի  ներդրման գործընթացը ՝ շեշտել է, որ առարկայի դասավանդումը ոչ թե կրոնի քարոզչություն է, այլ եկեղեցու՝ իբրև հայկական մշակույթի և հայ ժողովրդի պատմության անբաժանելի բաղադրիչի ուսուցում: 

 Հանդիպման ընթացքում քննարկվել են առարկայի դասավանդման մեթդական խնդիրների մշակմանն առնչվող  մի շարք մասնագիտական  հարցեր:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ