26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Իշխանությունը հատուկ դաժանություն է գործադրում ՏԻՄ համակարգի նկատմամբ․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակյցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը շուրջ 2 տարի է կալանքի մեջ է. վաղը 2-ամյա ժամկետի խորհրդանշական օրն է:

Այսօր կալանավայրում տեսակցելու շրջանակներում Մամիկոնի հետ զրուցել ենք նրա գործով իրականացվող ակնհայտ ապօրինի պրոցեսի մասին. մեծ առումով այս իշխանության դեմքը վաղուց է հայտնի, իրականացվող գործընթացը, ցավոք, խիստ կանխատեսելի էր:

Իշխանությունը հատուկ դաժանություն է գործադրում ՏԻՄ համակարգի նկատմամբ, իսկ սկզբունքը պարզ է` եթե ընտրվողը ՔՊ-ից չէ կամ ամբողջությամբ նրանց կամակատարը, բոլոր միջոցներով փորձելու են հեռացնել:
«Վարդաշեն» ՔԿՀ-ում նաև երկար զրուցեցի Նարեկ Մալյանի հետ, ով 5 տարի է իշխանության տարատեսակ հետապնդումների առանցքում է, իսկ այս պահին` կալանքի կարգավիճակով:
Նարեկն այս տարիների ընթացքում բազմաթիվ փորձություններով է անցել ու որևէ պահի կանգ չի առել. նույնը եղած հնարավորությունների պայմաններում անում է բանտից:

Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ