24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«ՔՊ-ական համայնքապետը շարունակում է Դիլիջանի հողերը ծախել երևանցիներին»

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Դիլիջան քաղաքի բազմաթիվ բնակիչներ հայտնել են, որ երբ իրենք համայնքապետարան են դիմել տնամերձ կամ այլ հողամաս ստանալու խնդրանքով, համայնքապետարանում ասել են, որ քաղաքում ազատ հողամասեր չկան։ Անձնական գործում իր սեռը «արու» գրած Դիլիջան համայնքի ՔՊ-ական ղեկավար Դավիթ Սարգսյանը շարունակում է Դիլիջան քաղաքի հողերն օտարել Երևանի բնակիչների։ Դիլիջանի համայնքապետարանի ինտերնետային կայքից տեղեկանում եմ, որ Դիլիջան համայնքի ղեկավար Դ․ Սարգսյանի 2023թ. նոյեմբերի 1-ի թիվ 978-Ա որոշմամբ 2023թ. դեկտեմբերի 4-ին աճուրդի է ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 1942․0քմ հողամաս /Լոտ-71 (ՔՀ-23)/, Դիլիջան քաղաքի, Մյասնիկյան փողոց, թիվ 14/2 հասցեում բնակելի տան կառուցման նպատակով, 13594000 դրամ մեկնարկային գնով:

Կայացած աճուրդում 14273700 դրամ առավելագույն գնով հաղթել է Երևան քաղաքի, Մուշ թղմ․ թիվ 57/1 տան բնակիչ Ռոման Ուզունյանը, որի մասին Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվել է թիվ 11 արձանագրությունը:

Դեկտեմբերի 5-ին համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը որոշել է․
1. Հաստատել Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի թիվ 11 արձանագրությունը և Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից Դիլիջան քաղաքի, Մյասնիկյան փողոց, թիվ 14/2 հասցեի 1942․0քմ մակերեսով հողամասը բնակելի տան կառուցման նպատակով օտարել Երևան քաղաքի, Մուշ թղմ․ թիվ 57/1 տան բնակիչ Ռոման Ուզունյանին:
2. Կնքել հողի առուվաճառքի պայմանագիրը, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները` պետական գրանցման»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ