27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանի և Հայկական Արցախի էջը փակելու փոխարեն պետք է փակել կապիտուլյանտների, ազգադավների, թրքահպատակների և հայատյաց հայրենավաճառների էջը

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հայաստանի և Հայկական Արցախի էջը փակելու փոխարեն պետք է փակել կապիտուլյանտների, ազգադավների, թրքահպատակների և հայատյաց հայրենավաճառների էջը:

Նիկոլ փաշինյանը և քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հանրության ընկալման մեջ ամրագրված են որպես պատերազմի և պարտության խորհրդանիշներ:
Նիկոլ փաշինյանները ասեցին Արցախը Հայաստան է և վերջ այնուհետև հանձնեցին Արցախը և այսօր ասում են, որ նրանք կապ չունեն Արցախի հետ և Արցախյան հիմնախնդիր որպես այդպիսին նրանց համար առհասարակ գոյություն չունի:

Նիկոլ փաշինյանները ասացին «Ես` որպես պաշտպանության նախարար, ասում եմ՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը ես այսօր վերաձևակերպում եմ, մենք հակառակն ենք անելու՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց» և արդյունքում մենք ունեցանք միայն տարածքային կորուստներ,մարդկային կյանքերի և առողջության կորուստներ՝ ունենալով հազարավոր կռվում ընկած հերոսներ,հազարավոր հաշմանդամներ և հարյուրավոր գերիներ:
Նիկոլ փաշինյանները ասացին, որ ալիևը կիրթ և կառուցողական է, այն ալիևը,որ արցախահայությանը ենթարկելով էթնիկ զտման և ցեղասպանության վտանգի, օկուպացրեց Հայկական հողը և արցախցիները ամիսմեր տևած շրջափակման մեջ կյանքի ու մահի հետ կռիվ տալով անգամ չհանձնվեցին, բայց նորից նիկոլ փաշինյանները նրանց միայնակ թողեցին թուրք ադրբեջանական դանդեմի դեմ:
Նիկոլ փաշինյանները Ազգային Ժողովում ասացին «Հայաստանը և Արցախը ապագա ունեն, ծափահարություններ»՝

Արդյունքում նիկոլ փաշինյանները ապագայում ասացին,որ Արցախը ապագա չունի և նրանք Արցախի հետ այլևս բնավ կապ չունեն:
Նիկոլ փաշինյանները խոստացել են,որ ապագա լինելու է, բայց չեն ասել մասնավորապես ինչ ապագա է սպասվում և չեն ասել, որ նրանց համար ապագան չունի Հայկական տեսլական, չեն ասել, բայց գործով ցույց են տալիս դա:
Հայկական Արցախի էջը փակված չէ և մենք վերականգնվելու ենք Հայկական ապագայի տեսլականը և հայանպաստ զարգացումների օրակարգը»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ