Երբ պետությունը իր տեղում չի․ Մարգարիտ Եսայան
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«-Երբ պետությունը իր տեղում չի
-երբ պետական ինստիտուտները աշխատանքի իմիտացիա են անում,
-երբ պետական չինովնիկները երկրի ունեցվածքը, հարկատուների հաշվին ձեւավորվող պետական բյուջեն համարում են իրենց գրպանի փողը,
-երբ երկիրը տեր չունի, իսկ նրանք, որ իրենց տեր են երեւակայում, իրականում թալանչի եւ անկուշտ լափողներ են,
-երբ հոգով բոշան դառնում է պետական լծակների տիրակալ,
-երբ օրվա իշխանություն հորջորջվողները իրենց քթից այն կողմ չեն ուզում տեսնել,
-երբ դրանք ապրում են «երկրում իշխանություն ունենալը լավ բան է, եթե էդ երկրում ժողովուրդը պահաջներ չդնի եւ հլու ենթարկվի» կարգախոսով,
-երբ 150․000 հայ մարդու իր սեփական տուն-տեղից հանածները էդ մարդկանց օրվա հոգսը չեն ուզում հոգալ,
-երբ շարունակ ճամարտակում են իբր բյուջեից տրվող օգնությունների, իբր երկիր մտած արեւմտյան աջակցությունների մասին, բայց դրանք այդպես էլ չեն հասցնում իրական հասցեատերերին,
-երբ, մի խումբ գյորմամիշ-բիրդան աղա դարձածները քերում են երկրի իրական տեր ժողովրդին եւ անպատիժ մնում,
– երբ շերեփն առած ընկել են պետության ջանին ու ճարպակալում են
-երբ էս ամեն ինչը դեռ տարօրինակորեն հանդուրժող հասարակությունը լուռ է ձկան պես,
-երբ վախի մթնոլորտը այդ պետության մեջ լեռան պես մեծ է ու անչափելի
երբ մի հաստավիզ կենդանու թվում է պետությունը ինքն է ու իր թայֆան․․․
-Երբ ելք կա, բայց ամեն անգամ չգիտես ինչպես այդ ելքը ետնամուտք է տանում․․․
-Երբ պետությունը որպես պետություն չկա ու չկա
-Երբ այն տեղը, այն հաստատությունները, որոնք պետության իմիտացիա են անում, զուտ տիկ-տոկի ծնգլիկ են։
-Երբ այսպես, տիկ-տոկի մեջ խրված ու տիկ-տոկի ռիթմով էլ ապրում ենք» ։