31 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Նիկոլի «անկախությունը» թուրքի կողմից իր աթոռը բռնելն է. Աննա Մկրտչյան

«Նիկոլ Փաշինյանի համար անկախության մասին խոսելը նույնչափ ֆիկցիա է, որքան նա 2018 թվականին, իշխանությունը զավթելիս խոստանում էր ջնջել կարմիր գծերը, վարկերը ջրել, տեսախցիկները ջարդուփշուր անել, արագաչափերը հանել»,- 168.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ անցած ամբողջ ժամանակահատվածում ներկա իշխանությունների կողմից ննչում են ինքնիշխանության ու անկախության մասին հայտարարություններ, անգամ այն պարագայում, երբ Ադրբեջանն այդ նույն իշխանություններին, դե ֆակտո, ստիպեց Երասխից տեղափոխել Ամերիկյան ներդրմամբ կառուցվող գործարանն ու խոչընդոտեց Սոթքի հանքավայրի աշխատանքներին: Իսկ ՀՀ սուվերեն տարածքի 200 քկմ տարածքն այս պահին էլ շարունակում է գտնվել թշնամու ձեռքում:

«Անկախությունը Նիկոլը պատկերացնում է՝ թուրքի կողմից իր աթոռի ոտքերը բռնելու պայմաններում իր աթոռը հանկարծ շուռ չգա: Ինքը մարդ է, ով ՀՀ պետականության հիմքերում դրված նպատակներն ու Սահմանադրությամբ ամրագրված մեր ժողովրդի իղձերը կարողացել է ուղղակի չեղյալ հայտարարել:

Թուրքիայից այլևս չունենալ պահանջատիրություն, աշխարհին խնդրել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն առաջ չմղի՝ թուրքի ստրուկ լինել է: Այն դեպքում, երբ ադրբեջանցիները սպանում են հայրենակիցներիդ՝ ասել, որ մեր սահմանները հանգիստ են, և այնտեղ (Արցախում.- Ն.Ս.) մարդիկ իրենց կամքով են հեռանում՝ թուրքի ստրուկ է: Ասել, թե ինքը 29.800 քկմ-ն պահելու է, այն պայմաններում, որ դու ունես ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանցի զորք, որն արդեն այդ 29.800 քկմ-ն էլ է խախտել՝ նշանակում է, որ դու թուրքի ստրուկ ես»,- վստահ համոզմունք հայտնեց Աննա Մկրտչյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նազելի Ստեփանյան

168.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ