13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Դանակահարություն ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռան մասնակցությամբ

Երեւանի իրավատնտեսագիտական եւ կառավարման քոլեջում դանակահարություն է տեղի ունեցել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռան՝ Գագիկ Կարենի Մելքոնյանի մասնակցությամբ:

Նրան իրավապահները չեն կարողանում գտնել:

Մելքոնյանի թոռը, ըստ այդ աղբյուրի, դանակահարել է նույն համալսարանի մեկ այլ ուսանողի

Կայքին հայտնի է դարձել, որ դեպքի օրը տուժած ուսանողին տեղափոխել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն՝ մարմնական վնասվածքներով։

Հարցաքննության ժամանակ տուժած ուսանողը իրավապահներին ասել է, թե ծառից է ընկել։

Սակայն դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ վնասվածքը պատճառել է ուսանող Գագիկ Կարենի Մելքոնյանը` պատգամավոր Գագիկ Մելքոյանի թոռը։

Դեպքի վերաբերյալ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվել եւ ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե։

News.am-ի տեղեկություններով՝ քննչական կոմիտեն որեւէ գործողություն չի նախաձեռնում՝ ենթադրյալ դանակահարությունը բացահայտելու ուղղությամբ։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ