«Պրն. վարչապետ, կորցրել եք ձեր բարոյական ուղենիշները եւ իրականության ստուգման կարիք ունեք». դիվանագիտական սկանդալ

Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարի գրառումը, որով նա հայտարարել է ՀԱՄԱՍ-ի նախկին պատանդ Էմիլի Հենդի «կորած լինելու» մասին, սուր քննադատության տեղիք է տվել Իսրայելում: Իռլանդիայի վարչապետը շնորհավորել է իննամյա իռլանդաիսրայելական ծագումով աղջկա ազատ արձակումը` այն անվանելով «մեծ ուրախության և թեթևության օր Էմիլի Հենդի և նրա ընտանիքի համար»:
«Կորած անմեղ երեխան այժմ գտնվել և վերադարձվել է, և մենք թեթևացած շունչ ենք քաշում: Մեր աղոթքները լսվեցին»,- գրել է Վարադկարը X-ի իր միկրոբլոգում։ Այս թվիթը զայրացրել է Իսրայելի արտգործնախարար Էլի Քոենին, որն ընդգծել է, որ Էմիլին ոչ թե կորել էր, այլ առևանգվել։ Նա տեղեկացրել է, որ պարոն Վարադկարի հայտարարությունից հետո կանչել է Թել Ավիվում Իռլանդիայի դեսպանին «նկատողության համար»:
«Պարոն վարչապետ, կարծես թե, կորցրել եք ձեր բարոյական ուղենիշները և իրականությամբ ստուգման կարիք ունեք։
Էմիլի Հենդը «կորած չի եղել», նրան առևանգել է ավելի վատ ահաբեկչական կազմակերպություն, քան ԻԼԻՊ-ը, որը սպանել է նրա խորթ մորը:
Էմիլին և ավելի քան 30 այլ իսրայելցի երեխաներ պատանդ են վերցվել ՀԱՄԱՍ-ի կողմից, իսկ դուք՝ Լեո Վարադկար, փորձում եք օրինականացնել և նորմալացնել ահաբեկչությունը։ Ամոթ ձեզ»,- գրել է Քոենը X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։