14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Երիտասարդները անդամագրվեցին Հանրապետականին

Ս.թ. նոյեմբերի 3-ին ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամների, նրանց թվում՝ կազմակերպությանը վերջերս անդամագրված հանրապետականների հետ։

Տասնյակ երիտասարդներ, համալրելով Հայաստանի հանրապետական կուսակցության շարքերը, պատիվ են ունեցել կուսակցական անդամատոմսերը հանդիպման ժամանակ ստանալու անձամբ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանից։

Հանդիպումն անցկացվել է հարցուպատասխանի ձևաչափով։

Երիտասարդներին հուզող հարցերը վերաբերում էին երկրում տիրող իրավիճակին, ստեղծված իրավիճակից հնարավոր ելքերին, կուսակցության շրջանակներում իրենց անելիքներին։

Նախագահը, կարևորելով երիտասարդների դերը ազգային արժեքների վրա հիմնված հզոր Հայաստանի և հայկական Արցախի վերակերտման գործում, հորդորել է նրանց առավել ակտիվ ու նախաձեռնող լինել և ծառայեցնել իրենց գիտելիքներն ու կարողությունները համազգային նպատակների իրագործման ուղղությամբ:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ