23 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը կմաքրի. գիտությունն էլ է կրիմինալ դաշտ մտնում/վիդեո/

«Խոսքը քրեական հանցագործության մասին է, որը պատժվում է քրեական օրենսգրքի 158 հոդվածի 1-ին կետով: Գրագողությունը նույնպես հանցագործություն է և էտ մարդիկ պետք է պատժվեն»,- լրագրողների հետ հանդիպմանը ասաց հոգեբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Սամվել Խուդոյանը:

Գիտնականները զայրացած են, ասում են՝ ուրիշի մտքերը սեփականացնող մարդիկ համարվում են գիտնականներ և պետությունից ստանում են գումար, որին իրավամբ արժանի չեն: Նշանակում է պետությունը խրախուսո՞ւմ է գրագողերին: 

Ամեն տարի գիտության պետական կոմիտեն ընտրում է հարյուր գիտնականներ, որոնց ցիտում են ամբողջ աշխարհում և խրախուսելու համար վճարում ամսական հարյուր հազար դրամ:

«Դրանց մեջ այս տարի հայտնվեցին գրագողեր, քրեական հանցագործներ, որոնք գիտության հետ ընդհանրապես կապ չունեն: Շատ էլ, որ ծանոթի ու բարեկամի միջոցով ամբիոնի վարիչ են դարձել:  Հրանտ Ավանեսյանը և Ռուբեն Աղուզումցյանը»,-Սամվել Խուդոյանը անուններ տվեց:

Գիտնականները նամակով դիմել են ՀՀ նախագահին և խնդրել լուծում տալ այս հարցին:

«Գրագողը մեր համար լավ տղայա ու դրանով զբաղվում է ԲՈՀ-ը (բարձրագույն որակավորման հանձնաժողովը)»,-այսպիսի պատասխան են ստացել վրդոված գիտնականները գիտության կոմիտեից:

Դոկտոր- պրոֆեսոր Սիներիկ Հայրապետյանը նշեց, որ գիտական քաղաքականությունն այսօր տեղափոխվել է կրիմինալ դաշտ:

Գիտնականները հույս ունեն, որ նախագահի անմիջական մասնակցությամբ կմաքրվի այս դաշտը, ասում են՝ չեն լռելու: 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ