13 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Այս պահին քննարկում չկա, բայց ոչինչ չի կարելի բացառել». Շարմազանովը՝ կոալիցիայից

«Կոալիցիա ստեղծելու հարց այս պահին մեր օրակարգում դրված չէ»,-այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ ի պատասխան հարցին, թե այս պահին կան կուսակցություններ, որոնց հետ քննարկվում է կոալիցիա ստեղծելու հարցը: Շարմազանովը նշեց, որ այս պահին ՀՀԿ-ն չի քննարկում նոր կոալիցիա ստեղծելու խնդիր, և ԳՄ նիստում ևս այս հարցը չի քնանրկվել:

Միաժամանակ ՀՀԿ խոսնակը նկատեց. «Քաղաքականությունը հնարավորինի արվեստ է, և ոչինչ չի կարելի բացառել, բայց այս պահին կուսակցությունը նոր կոալիցիա ստեղծելու հարց չի քննարկել նիստի ընթացքում: Մի ամիս հետո, երկու ամիս հետո ինչ կլինի, չեմ կարող ասել»:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք նիստի ժամանակ անդրադարձ եղել է սահմանադրական բարեփոխումերին, Շարմազանովն ասաց, որ նախագահը նշել է, որ փետրվար-մարտին կարտահայտի բարեփոխումների հետ կապված իր դիրքորոշումը, և դեռ բավական ժամանակ կա նշված ժամանակահատվածի ավարտին: «Հորդորում եմ դանդաղ շտապել, օրը գա, բարին հետը»: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ