20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

«Տեսնենք՝ ով է մնում քաղաքականության մեջ, ով է դուրս գալիս, այն ժամանակ կքննարկենք». Շարմազանովը՝ ԲՀԿ-ից /վիդեո/

 Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը, որի ընթացքում քննարկել են ընթացիկ հարցեր, անդրադարձ է եղել  ԱԺ անցած քառօրյային, քննարկվել է ցեղասպանության հարյուրամյա տարելիցին կուսակցության անդամների մասնակցությունը, պատգամավորների մասնակցությունը, կայանալիք ՏԻՄ ընտրությունները: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Հարցին, թե ինչ պայմանավորվածության են եկել նախագահ Սերժ Սարգսյանն ու ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, Շարմազանովը պատասխանեց. «Մարտի հինգին կկայանա ԲՀԿ համագումարը, այդ կուսակցության մասով կարող եք հարցնել ԲՀԿ գործընկերներին, իսկ Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է իր դիրքորոշումը, ավելացնելու բան չկա»:

ԱԺ փոխնախագահը մնում է իր նույն կարծիքին, որ ՀՀ-ում և առհասարակ բոլոր ոչ քաղաքական երևույթները պետք է հեռու լինեն քաղաքականությունից: «Մենք մնում ենք մեր կարծիքին, մենք տվել ենք գնահատականներ, որոնք եղել են կշռադատված, չափավոր, իրատեսական, այնտեղ վիրավորանք չի եղել, բոլոր գնահատականները, որ հնչեցվել ու քննարկվել են Գործադիր մարմնի, այնուհետև խորհրդի նիստում, եղել են բացառապես քաղաքական»: Ըստ Շարմազանովի՝ գնահատականների սրբագրում տեղի չի ունենում, և սխալ է տպավորությունը, թե ՀՀԿ-ը զղջում է իր արած հայտարարությունների համար: Նա ևս մեկ անգամ կրկնեց, որ բոլոր ոչ քաղաքական երևույթները, կիսագրագիտությունն ու անգրագիտությունը, զոռբայությամբ ու բիլակներով հարց լուծելը պետք է զերծ մնան քաղաքական մշակույթից:

 Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ չի հեռանալու քաղաքականությունից, նա արձագանքեց. «Դա իր պրոբլեմն է»:

Հարցին, թե պատրաստ են առաջիկայում համագործակցել ԲՀԿ-ի հետ, Շարմազանովն արձագանքեց. «Մի հատ տեսնենք՝ մարտի հինգին ԲՀԿ-ն ինչ է հայտարարում, ինչ է որոշում, ով է մնում քաղաքականության մեջ, ով է  դուրս գալիս, նոր ղեկավար են ընտրում, ինչ մեսիջ են ուղարկում հանրությանը, այն ժամանակ կքննարկենք»:

Հարցին, թե խղճի խայթ չեն զգում, որ ԲՀԿ-ից մոտ մեկ տասնյակ պատգամավորներ դուրս եկան, նա ասաց. «Դուք գերագնահատում եք մեր հնարավորությունները, ԲՀԿ-ն առանձին կուսակցություն է, ու նրա պատգամավորները գործել են իրենց խղճին համապատասխան, ես ՀՀԿ խոսնակն ու չեմ պատրաստվում վերլուծություններ անել, թե ինչու են դուրս եկել խմբակցությունից ԲՀԿ պատգամավորները»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ