Հովիկ Աբրահամյանը բիզնես չունի

«Հովիկ Աբրահամյանը բիզնես չունի, նա մինչև կեսգիշեր աշխատում է: Ես ինձ շատ լավ եմ զգում, որ մարդ բիզնես ունի, բայց այլ բան է, որ պետական պաշտոնյան բիզնեսով չպիտի չզբաղվի»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն՝ անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի երեկվա հայտարարությանը, որ ինքը բիզնեսով չի զբաղվում: Ինչ վերաբերում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին, ապա Սահակյանը գտնում է, որ կարող է զբաղվել և քաղաքականությամբ, և բիզնեսով, սակայն ի վերջո պետք է մեկն ընտրի:
«Իմ կարծիքով՝ Հայաստանի համար ավելի անհրաժեշտ է բիզնեսը, քան քաղաքական գործունեությունը, քաղաքական գործունեությամբ պետք է զբաղվեն պրոֆեսիոնալները, որոնք տարիներ շարունակ անցել են փորձությունների ճանապարհով, ունեցել են կտտանքներ, վերելքներ և վայրէջքներ»,-նկատեց ԱԺ նախագահը:
Հարցին, թե Գագիկ Ծառուկյա՞նն է ավելի լուրջ քաղաքական գործիչ, թե՞ Առաքել Մովսիսյանը, Սահակյանը պատասխանեց. «Երկուսին էլ կարելի է բնութագրել դրական այն առումով, որ դեռևս մինչև հիմա Առաքել Մովսիսյանի վրա հաղթնակի արյան բծեր կան, և Գագիկ Ծառուկյանին էլ կարելի է խրախուսել, որ բավականին լուրջ հաղթանակներ բերեց Հայաստանի տնտեսական ոլորտին»: