23 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

«Ստուգումները շարունակվում են» /վիդեո/

Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանից այսօր լրագրողները հետաքրրքվեցին, թե ինչպես է իրեն զգում նախարար Գագիկ Խաչատրյանը, ով ըստ մամուլի հրապարակումների՝ արտերկրում բուժվում էր: Միրումյանը նշեց, որ նախարարն աշխատանքի է հաճախում, և վերականգման վերջին փուլում է: «Հուսով ենք, որ ավելի լավ կլինի»:

Հարցին, թե ինչ փուլում են ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընկերությունների հարկային պարտավորությունների ստուգումները, Միրումյանը պատասխանեց, որ ուսումնասիրություններն այս պահին ընթանում են: «Դա տևական գործընթաց է»,-նշեց նա: «Ուսումնասիրությունները կարող են տևել մեկից մինչև օրենսդրությամբ սահմանված ժամկետի ավարտը: Բնականաբար, մեկ օրվա, երկու օրվա ուսումնասիրությամբ որևէ տնտեսվարողի սուբյեկտի մոտ որևէ եզրակացություն ձևավորել նրան ֆինանսական իրավիճակի վերաբերյալ»:

Ըստ օրենքի՝ ժամկետը 15 օր է, սակայն խոշոր տնտեսվարողների համար մինչև 75 օր կարող է լինել: Հարցին, թե մինչև հիմա ստուգումների արդյունքում որևէ խախտումներ բացահայտվել են Ծառուկյանի բիզնեսներում, փոխնախարարը պատասխանեց, որ այս պահին չի կարող հիշել, թե որ տնտեսվարողի մոտ ինչ խախտում է հայտնաբերվել և խնդրեց գրավոր հարցումով դիմել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ