11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

«Չեմ կարծում, որ երկրի նախագահը պիտի արձագանքի». Սահակյանը՝ ԲՀԿ-ից ու Ծառուկյանից

«Ես չեմ կարծում, որ երկրի նախագահը պիտի արձագանքի որևէ կերպ: Նախ ես հարգելի չեմ համարել, ասում եմ՝ իրավական տեսանկյունից անհարգելի են բացակայությունները, և ես առաջարկություն եմ արել լրացուցիչ մեկնաբանել բացակայությունները»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն՝ ի պատասխան հարցին, թե Սերժ Սարգսյանն ինչպես է արձագանքել, երբ տեղեկացել է, որ Գագիկ Ծառուկյանի բացակաների մեծ մասը հարգելի է համարել:

Հարցին, թե ՀՀԿ խորհրդի նիստից հետո Գագիկ Մելիքյանը հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանը թալանել է բոլորին, արդյոք Սահակյանին ևս Ձեզ թալանել է, նա պատասխանեց, որ քաղաքականության մեջ կան ամբիցիաներ, որ երկու կողմից էլ հրաձգություն է տեղի ունենում.«Բայց կա նաև խոհեմություն և հարկավոր է ավելի լուրջ դատողույթուններ անել: Հանրապետականները միայն ու միայն հակադարձում են, երբեք նախահարձակ չեն լինում»:

Հարցին, թե շարունակում են օդից կախված մնալ բազմաթիվ քրեկան և հարկային պարտավորություններ, Սահակյանն ասաց, որ այդ միտքը արտահայտել է Սերժ Սարգսյանը, և այն ինչ ասվում է լրագրողների և հասարակության կողմից, իր քննարկելու ոլորտը չէ: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ