18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Գալուստ Սահակյանը նամակ է ուղարկել Գագիկ Ծառուկյանին

«Ես կարծում եմ դադարը պայմանավորված է նրանով, որ նոր քաղաքական իրավիճակ է, մարդիկ պետք է կարողանան քննարկել և որոշումներ կայացնել»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ խոսելով ԲՀԿ խմբակցության՝ ԱԺ նիստերը բոյկոտելու մասին:

Հարցին, թե ինչ փուլում է գտնվում Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու գործընթացը, նա ասաց. «Ըստ էության եթե ցանկություններով առաջնորդվենք, ես չեմ ցանկանում նման նախադեպեր ստեղծել, որովհետեւ իրավական տեսակետից լրիվ հիմնավորումները կան, բայց լրացուցիչ պատճառաբանությունների եմ սպասում, այդ իսկ պատճառով պարոն Ծառուկյանին նամակ եմ ուղարկել, որպեսզի հիմնավոր պատասխանի»:

ԱԺ նախագահի խոսքով՝ քաղաքականության մեջ եթե նախադեպեր են լինում, ապա դրանից հետո առաջնորդվում են այդ նույն նախադեպերով: Գ.Սահակյանը կարծում է, որ այս զարգացումներից հետո էլ ԲՀԿ-ն կշարունակի իր գործունեւությունը ընդդիմադիր դաշտում: Նա դեռ կսպասի Ծառուկյանի պատասխանին, քանի որ շտապելու տեղ չունի:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ականների եւ վարչապետի հանդիպմանն, ապա Սահակյանը նշեց, որ տեղյակ չէ այդ հանդիպումից: Հարցին, թե ՀՀԿ-ում շարունակում են կարծել, որ Գագիկ Ծառուկյանը չպետք է զբաղվի քաղաքականությամբ, ԱԺ նախագահը պատասխանեց. «Այն, ինչը նախագահը ներկայացրել է, այդ շրջանակում ՀՀԿ-ն իր տեսակետը հայտնել է»:

Ինչ վերաբերում է հարցին, թե ՀՀԿ-ին արգելված է նորից մականուններով դիմել, Սահակյանը նշեց թե դրանք քաղաքականության մեջ սեթեւթանքներ են, որոնք շահագործվում են եւ մոռացվում են:  ՀԱԿ-ի հանրահավաքի հետ կապված, ապա Սահակյանն ասաց, թե ինքը 93 թվականից անընդհատ լսում է հուժկու հանրահավաքի մասին, բայց դրանք իրականությունը մոլորեցնելու նպատակ ենունեցել:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ