11 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Թուրքական 4 կործանիչներ են վթարի ենթարկվել. կան զոհեր

Թուրքիայի օդուժի Մալաթիա 7-րդ ռազմաբազայի երկու RF-4 տիպի ռազմական ինքնաթիռները, նախավարժական թռիչք կատարելու ժամանակ կործանվել են, որի արդյունքում զոհվել է 4 օդաչու, գրում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը:

Այդ մասին հայտնում է թուրքական «Աքշամ» պարբերականի կայքը` հղում անելով Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալային և Թուրքիայի կառավարության արտակարգ իրավիճակների վարչության աշխատակիցներից մեկի արած հայտարարությանը, որ այն բանից հետո, երբ Աքչադաղ շրջանում ինքնաթիռների հետ կապը ընդհատվել է, անմիջապես սկսվել են որոնողական աշխատանքները:

Էֆքան Ալան էլ իր հայտարարության մեջ հաստատել է երկու ինքնաթիռի կործանման և չորս զոհի մասին փաստը:

Ինքնաթիռների կործանման պատճառը դեռևս հայտնի չէ, սակայն որպես նախնական վարկած առաջ է քաշվում ինքնաթիռների` իրար չափազանց մոտ թռչելու հանգամանքը, ինչպես նաև եղանակային վատ պայմանները:

Երկրի ղեկավարը, վարչապետն ու խորհրդարանի նախագահն իրենց ցավակցություններն են հղել կատարվածի կապակցությամբ:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ