13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

«ԲՀԿ-ի այս դահլիճում չինելը խոր ճգնաժամի մասին է խոսում»

ԱԺ պատգամավորների 1/3-ի հեղինակած «Կառավարման ճգնաժամի հաղթահարման ուղիները գտնելու» նախագծի մասին արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը. «Շատ ցավում եմ, որ իմ հարգելի գործընկերը վնասել է ոտքը, և դա համարում է ընդդիմության թոփալության պատճառ: Հասկանում եմ մտքի թռիչքը փոխաբերություններով, այո՛, ընդդիմությունը կաղում է, բայց նրա պես լավատես չեմ, որ ասեմ ապաքինվող տկարություն է, որովհետև ընդդիմությունը նոր չէ կաղում, կաղում է վաղուց, կաղում է երկու ոտքից, և կարող եմ ասել նաև երեք ոտքից»:

Նաղդալյանը նշեց, որ փետրվարի քսանին «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, որ եռյակ գոյություն չունի. «Ոչ ոք մինչ այսօր ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց այդ տեղեկությունը, լավ, ԲՀԿ-ն զբաղված է, և իրենց գործողությունների ճշգրտումն է կատարում, ինչպես դուք եք ասում՝ խաղից դուրս է եկել, բա ՀԱԿ-ն ինչո՞վ է զբաղված, չկա՞»,-ասաց նա:

«Այո, ԲՀԿ-ի այս դահլիճում չինելը խոր չգնաժամի մասին է խոսում, բայց չեմ կարող համաձայնել, որ դա կառավարման ճգնաժամ է, դա ընդդիմության ճգնաժամն է, այդ ճգնաժամն ակունքներ ունի՝ մեկ ոտքով իշխանության, մեկ ոտքով ընդդիմության մեջ լինելու ցանկությունը, իսկապես ընդդիմության այդ տկարությունն արագ ապաքինվող հիվանդություն չէ»,-իր համոզմունքը հյատնեց ՀՀԿ-ական պատգամավորը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ