11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

«Հայաստանը կրկես չի, չի կարելի ձեռք առնել ժողովրդին»

Կառավարման ճգնաժամի հաղթահարման ուղիները նախագծի քննարկմանը, որն ԱԺ է ներկայացվել պատգամավորների 1/3-ի նախաձեռնությամբ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարաեց, որ իր դասախոս ընկերների հետ զրույցի ընթացքում պարզել է, որ նրանց մոտ խորը տագնապ է նկատել, որ այս վիճակով պետությունը տարվում է անդունդ: «Բայց այդ տագնապն այստեղ չեմ զգում, որոշների մոտ հնարավորություն է, թե ինչքան հավատարիմ են Սերժ Սարգսյանին և ինչքան կարող են լուտանք թափել ընդդիմության հասցեին: Մի՞թե ընդդիմության պատճառով է այս վիճակը հասունացել»,-ասաց նա:

Արձագանքելով իշխանությանը, թե ընդդիմությունը հիվանդ է՝ նա շեշտեց. «Էտ որ դասեր եք տալիս, ասում եք հիվանդ են, տո հիվանդը դուք եք, և ժողովուրդը շատ լավ հասկանում է: Անբուժելի հիվանդ են նրանք, ովքեր այս ամենը կապում են ընդդիմության հետ»: Ռուբեն Հակոբյանը կոչ է անում հարգել այստեղ նստած մարդկանց և երբեք որպես ցուցիչ չներկայացնել առաջին նախագահին, ում ժամանակ ըստ նրա՝ «ահագին լուրջ հաջողություններ են եղել», չնայած որ եղել են նաև բացթողումներ:

Պատգամավորը նշեց, որ Սերժ Սարգսյանի ելույթը միանգամից ասոցացրել էր 94թ-ի Լևոն Տեր-Պետրոսյանի ելութի հետ. «Ոչինչ չի փոխվել»: Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթի հարցով նա նշեց, որ այնտեղ հնչած մի քանի հարցի տակ միանագամից ստորագում է, որ քաղաքականությամբ պետք է քաղաքական գործիչները զբաղվեն, որ պետք է բիզեսը տարանջատել. «Ասում է այս մասին, բայց հաջորդ պահին հայտարարվում է, որ ստեղծվում է կոռուպցիոն հանձնաժողով , որը կղեկավարեն Հովիկ Աբրահամյանը և Գագիկ Խաչատրյանը… Հայաստանը կրկես չի, չի կարելի ձեռք առնել ժողովրդին, դուք ձեզ ձեռք առեք, բայց հարգեք ժողովրդին»: Նա երկում տիրող իրավիճակը ոչ թե կառավարման ճգնաժամ համարեց, այլ քաղաքական ճգնաժամ:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տեղից արձագանքեց. «Է՜, լավ չնայեցիր ինձ, թե չէ կպատասխանեի»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ