11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

«Հիվանդը դու ես, չէ` դու ես»

«Ճշմարտությանը պետք է նայել բաց աչքերով: Այո, այսօր երկրում կա կոռուպցիա և այն քանդում է մեր երկիրը»,-Ազգային ժողովի պատգամավորների 1/3-ի նախաձեռնությամբ քննարկվող «Կառավարման ճգնաժամը հաղթահարելու ուղիները» հարցի վերաբերյալ կարծիք հայտնեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ այսօր կա ակնհայտ անվստահություն ընտրական համակարգի մասին: «Իշխանությունը ճանաչել է, որ այսօր երկրում կարևոր խնդիրներից մեկն անվստահության բացակայությունն է: 

Այո, առկա է ճգնաժամ, և այն համակարգային է, և եթե այն չկարողանանք ճիշտ ախտորոշել, չենք կարող ելքերը գտնել»: Պատգամավորի խոսքով՝ ճգնաժամի գոյությունը պետք է գիտակցել, սակայն հասկանալ, որ դրանից դուրս գալու եղանակը բարեփոխումներն են, մասնավորապես սահմանադրական բարեփոխումները:

«Բոլոր քաղաքական ուժերը բացառում են արյունահեղությունը ու գալիս ենք առաջին, հիմնարար խնդրին՝ իրականացնել արմատական բարեփոխումներ երկրում, որտեղ պետք է լինի այնպիսի գործողությունների ձեռնարկումը, որ վերականգնի վստահությունը հասարակության մոտ: Ահա թե ինչու ենք մենք կարևորում սահմանադրական բարեփոխումները»: 

Մինասյանը շեշտեց՝ ընդդիմությունն ու իշխանությունը պետք է դիտել մեկ քաղաքական համակարգի մեջ, դրանք երկուսն էլ անհրաժեշտ են միմյանց: Պատգամավորը կոչ արեց իշխանությանն ու ընդդիմությանը համախմբվել: «Եկել ենք այստեղ, մեկը մյուսին հիվանդ է ասում, մյուսն ասում է՝ դու ես հիվանդ: Լավ, եթե անգամ որևէ մեկը հիվանդ է, նշանակում է՝ հիվանդ է ամբողջը: 

Առաջարկ նախագծի հեղինակներին՝ այս փաստաթւղթը խմբագրվի այնպես, որ գնահատականներից հետո լինեն կոնկրետ գործողություններ, կառավարությանը՝ համախմբման առաջարկ սահմանադրական բարեփոխումների խնդրի շուրջ, մինչև սահմանադրական բարեփոխումների իրականացնելը կատարել կոնկրետ քննարկումներ: Ամենակարևորը՝ ամեն մեկս մեր վրա ստանձնենք պատասխանատվություն վաղվա օրվա համար»,-ասաց նա:

Արծվիկ Մինասյանը կոչ արեց միմյանց մեջ թշնամիներ չորոնել:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ