12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

«Կովկասի գերուհու» վերջին տարբերակն է

«Կառավարման ճգնաժամի հաղթհարման ուղիները» նախագծի քննարկմանը, որն ԱԺ է ներկայացվել պատգամավորների 1/3-ի նախաձեռնությամբ, ՀՀԿ-ական Վարդան Այվազյանն իր ելույթում հարցին անդրադաձավ տնտեսական և քաղաքական դիտանկյունից:  

Այվազյանը պնդեց, թե ԵՏՄ անդամակցությունը կապ չունի տնտեսական վիճակի հետ, քանի որ նաև ԵՄ տարածքում է ճգնաժամը նկատելի, օրինակ` Վրաստանը, որը միացել է «Ասոցացման» համաձայնագրին, սակայն նրա տնտեսությունը նույնպես խնդիրներ ունի:

Տնտեսագիտության դոկտոր, պատգամավոր Հրանտ Բագրատյանը համաձայն չէ, նա տեղից որոշ դիտարկումներ արեց:

Այվազյանը հակադարձեց: «Այսինքն ի՞նչ, պարոն Բագրատյան, թե հիշողության վերականգնման խնդիր լինի, պատրաստ ենք քննարկելու»,-ասաց և նշեց, որ ԵՄ-ն այսօրվա դրությամբ առաջարկություններ է կազմակերպում նոր համապարփակ փաստաթղթի համար: Այնուհետև պատգամավորն անցավ քաղաքական թեմաներին և խորհուրդ տվեց ընդդիմությանը «վեր զատել չուզողությունը»:

«Ընտրություններին չեն մասնակցում և ցանկանում են իշխանափոխություն իրականացնել ոչ սահմանադրական առումով, և երբ իշխանությունը փորձում է իրեն պաշտպանել, ասում են՝ դու դեմոկրատ չես:

Այս ամենը հիշեցնում է «Կովկասի գերուհու» վերջին տարբերակը, թե ինքը կարող է ճչալ, բողոքել, դատախազություն դիմել: Սիրելիներս, դուք ձեր գործն արեք, սա պարզապես հին կովկասյան սովորություն է»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ