12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

«Իսկապես քաղաքական ճգնաժամ կա»

«Փաստաթուղթն ըստ էության վերնագրված լինելով «կառավարման ճգնաժամի մասին», փորձում է ապացուցել երկրում առկա վատ կառավարման համակարգի մասին, և տարբեր ոլորտներում առկա խնդիրները, որոնց ուղղությամբ քաղաքական իշխանությունը երբեք չի պնդել հակառակը և չի ասել, որ բոլոր ուղղություններով քաղաքական իշխանությունը մշտապես հաջողություններ է ունենում»,-այսօր Ազգային ժողովի պատգամավորների 1/3-ի նախաձեռնությամբ քննարկվող «Կառավարման ճգնաժամը հաղթահարելու ուղիները» հարցի քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը:

Պատգամավորի խոսքով` միայն իրականությունից կտրված մարդիկ կարող են քաղաքական համակարգի ճգնաժամ ասելով հասկանալ միայն իշխանության ճգնաժամ, մոռանան ընդդիմությանը, որը համակարգի անբաժանելի մասն է:

«Երկրում իսկապես քաղաքական ճգնաժամ կա»,-նկատեց նա ու հավելեց, որ ընդդիմության գործընկերները պետք է պատրաստ լինեն՝ լսելու իրենց հասցեին եթե ոչ աձնավորված, ապա ընդհանուր քննադատություն:

«Տարիներ շարունակ ձևավորվել է ավանդույթ , որ իշխանությանը կարելի է քննադատել, ասել ամեն ինչ, բայց քաղաքական ընդդիմությանը չի կարելի ասել: Քաղաքական ընդդիմության պատասխանատվությունը մեր երկում քննարկման առարկա չի եղել»,-շեշտեց Ֆարմանյանը: 

Ֆարմանյանը նկատեց, որ  ընդդիմադիրները այս դահլիճում լեկցիաներ են կարդում իշխանությանը այնպիսի բաների վերաբերյալ, որի մասին ընդդիմությունը տեղյակ է, և պլատոնյան հանդարտությամբ տրվող այդ դասերի տակ իրականում թաքնված է մի այնպիսի սարկազմ, որ իրականությունից կտրված մեկը կարող է տպավորություն ստանալ, որ «ընդդիմությունը երեք անգամ ավազակապետական բուրգն է քանդել և ժողովրդավարական վարչակազմ ձևավորել, երկու անգամ բուրժուադեմոկրատական հեղափոխություն է կյանքի կոչել:

Ես չեմ կիսում նաև իշխանության այն ներկայացուցիչների ոգևորությունը, երբ նրանք ուրախանում են ընդդիմության հաճախակի խայտառակ ձախողումներով, որովհետև ցանկացած նման խայտառակ ձախողմանը հաջորդում է մեր ժողովրդի ընդդիմադիր տրամադրված հատվածի օբյեկտիվ հիասթափությունը»:

Արձագանքելով ընդդիմադիրներից մեկի հայտարարությանը, թե հիմա նախագահի խաղաքարտերը ամբողջովին բացված են՝ Ֆարմանյանն ասաց. «Նախագահի խաղաքարտերը երբեք այնքան բաց չեն լինում, որ ձեզ համար տեսանելի լինեն»: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ