06 Ապրիլի, Երկուշաբթի, 2026
KFC

Փսակին Հայաստանին կոչ է արել ազատել «ադրբեջանցի գերիներին»

ԱՄՆ պետքարտուղարությունը հայկական կողմին կոչ է արել բաց թողնել ու ադրբեջանական կողմին հանձնել «ադրբեջանցի գերիներ» Դիլհամ Ասկերովին ու Շահբազ Գուլիևին, հայտնում է ադրբեջանական АПА-ն:

Այդ մասին հայտարարել է Պետքարտուղարության մամուլի խոսնակ Ջեն Փսակին:

«Մենք նախկինում էլ հանդես ենք եկել հօգուտ ադրբեջանցիների գերիների ազատ արձակման: Նախկինում կողմերը կարողանում էին տարբերակներ գտնել` գերիներին հանձնելու համար: Նման մարդասիրական քայլը կնվազեցնի ճնշումն ու վստահություն կկառուցի կողմերի միջև»,- հայտարարել է Փսակին:

Ավելի վաղ նման հայտարարություն արել էր նաեւ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը` տարածաշրջան այցելության ժամանակ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ