11 Հունիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Էրդողանի դստեր նկատմամբ մահափորձ է ծրագրվում

Նախօրեին թուրքական կառավարությանը մոտ կանգնած «Սթար» և «Աքշամ» պարբերականներում հոդվածներ էին տեղ գտել այն մասին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դստեր` Սումեյե Էրդողանի դեմ մահափորձ է նախապատրաստվում, գրում է Ermenihaber.am-ի ֆեյսբուքյան էջը:

Ըստ աղբյուրների` գյուլենական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենը, առաջիկա խորհրդարանական ընտրությունների շրջանում Էրդողանի ուշադրությունը շեղելու և նրան հրապարակից հեռացնելու համար, պատվիրել է մահափորձ կազմակերպել նրա դստեր նկատմամբ: Որպես հիմնավորում այս վարկածի` ներկայացվում է Ումութ Օրանի, Էմրե Ուսլուի և ինքնությունը չպարզված երրորդ անձի միջև տեղի ունեցած թվիթերյան նամակագրությունների պատճենները:

Թուրքական «Միլլիյեթ» օրաթերթի կայքը հայտնում է, որ Անկարայի հանրապետական գլխավոր դատախազությունը, հիմք ընդունելով «Աքշամ» և «Սթար» պարբերականների վերոհիշյալ հոդվածները, ինչպես նաև`անձամբ Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ իր ընտանիքի ապահովությունը վտանգված է, սկսել է հետաքննություն` բացահայտելու ենթադրյալ մահափորձի ծրագրի մանրամասները:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ