08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ծառուկյանը կփոխանցի՞ Քոչարյանին

«Եթե երկրորդ նախագահը ցանկանա վերադառնա քաղաքականություն, ավելի բացահայտ պետք է դրա մասին հայտնի, իսկ իր վերջին հարցազրույցում դա չի երևում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:

Նա հնարավոր է համարում, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ապագայում գլխավորի ԲՀԿ-ը: Նշենք, որ ներքաղաքական վերջին զարգացումների հետո շրջանառվում է տեսակետ, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հրաժարվելու է կուսակցության նախագահի պաշտոնից: «Կուսակցության ղեկավարին կարելի է ազատել, հեռացնել այդ պաշտոնից ու դառնալ այդ կուսակցության ղեկավար, տեխնիկապես դա հնարավոր է, բայց Հայաստանի իշխանության գալու ու կուսակցությունում իշխանության գալու հարցերը քաղաքականապես տարբեր հարցեր են»,-նշեց Բադալյանը:

Ըստ նրա՝ Հայաստանի իշխանության կարող է գալ այն անձը, ով կունենա Ռուսաստանի դաշնության համակրանքը, իսկ կուսակցության ղեկավար կարող է դառնալ ցանկացած մարդ: «Չնայած այստեղ էլ է պետք ՌԴ համակրանքը, քանի որ ԲՀԿ-ը զուտ ուժ չի, բավական ազդեցիկ ուժ է: Եվ կարող է վերցնել ԲՀ կուսակցության ղեկավարի դիրքը, եթե ունենա ՌԴ համակրանքը»,-շեշտեց Արմեն Բադալյանը: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ