14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ջհանգիրյանը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին. Ժողովուրդ

«Երբ անցած տարի հայտնի դարձավ, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի դուստրը նշանակվել է Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցի տնօրենի պաշտոնակատար, այն էլ՝ ի հեճուկս դպրոցի կոլեկտիվի ցանկության, այդ լուրը մի տեսակ անհավանական էր թվում:

Ի վերջո, հայտնի էր, որ Գագիկ Ջհանգիրյանն ընդդիմադիր պատգամավոր է, նախկին քաղբանտարկյալ, իսկ Հայաստանում ընդդիմադիրների ընտանիքի անդամներին պաշտոնների չեն նշանակում, առավել ևս՝ կոլեկտիվի ցանկությանը հակառակ: Պատկերացրեք իրավիճակը՝ Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու մասին որոշման նախագիծը ՀՀ ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովում քննարկելիս երեկ Գագիկ Ջհանգիրյանը և ՀՀԿ խմբակցության անդամ Վահրամ Մկրտչյանը նույն տեսակետն են արտահայտել, այն է՝ նախագծի վերնագրում պետք է գրվի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան:

Ավելին՝ փաստացի Ջհանգիրյանը ՀՀԿ-ականից ավելի ագրեսիվ է պաշտպանել Սերժ Սարգսյանին՝ նախագիծը որակելով որպես անգրագիտություն: Այսպիսով՝ նախկին զինդատախազն իշխանություններին շնորհակալություն է հայտնել իր նկատմամբ հավատը չկորցնելու և «տիրություն» անելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ