18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ինչ էր ուզում ցույց տալ Սերժ Սարգսյանը. Ժամանակ

«Ժամանակը» գրում է.

«Սերժ Սարգսյանն արձագանքել է Լևոն Տեր-Պետրոսյանի նամակին, որով ՀԱԿ առաջնորդը նրանից դեմ առ դեմ հանդիպում էր ակնկալել՝ հայտնելով նման պատրաստակամություն Ցեղասպանության 100-րդ տարելիցի շուրջ քննարկումների և նոր փաստաթղթի ընդունման համար:

Սերժ Սարգսյանը Տեր-Պետրոսյանին նախ հիշեցրել է Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթվ ընդունված համահայկական հռչակագրին նրա տված գնահատականները, որոնք, մեղմ ասած, այնքան էլ դրական չէին: Սարգսյանը բնականաբար մերժել է այդ գնահատականները՝ ասելով, որ դրանք անհիմն են: Այս ամենով հանդերձ, Տեր-Պետրոսյանի նամակն արդեն ըստ էության կորցնում է իմաստը՝ երկրորդ նամակը, սակայն Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ, այնուամենայնիվ, 100-րդ տարելիցի շրջանակում շատ անելիքներ կան, և եթե Տեր-Պետրոսյանն ուզում է, ապա ինքը պատրաստ է այդ անելիքները քննարկել անգամ դեմ առ դեմ: Այս կապակցությամբ Սարգսյանը Տեր-Պետրոսյանին հորդորում է տեղեկացնել իրեն, եթե դեռ պահպանում է դեմ առ դեմ հանդիպելու մտադրությունը:

Փաստորեն, Սերժ Սարգսյանը նախ բովանդակային իմաստով մերժում է Տեր-Պետրոսյանին՝ սրանով իսկ ցույց տալով, որ հանդիպումն ունի լրիվ այլ առաքելություն՝ առնվազն իր համար, այսինքն՝ մեծ հաշվով Տեր-Պետրոսյանի հրապարակած բովանդակությունն իր համար կարևոր կամ հետաքրքրական չէ: Սակայն, այնուամենայնիվ, նա չի մերժում հանդիպման առաջարկը, բայց բովանդակային մերժմամբ ընդունելով այն՝ ըստ էության, հանդիպումը դուրս է դնում պաշտոնապես հռչակված հարթությունից և կարծես թե ցանկանում ընդգծել, որ իրականում այդ բովանդակությունը Տեր-Պետրոսյանի համար պարզապես հանդիպելու առիթ է եղել»:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ