14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Տեր-Պետրոսյանն այլևս անհրաժեշտություն չի տեսնում

Հայ Ազգային Կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը հայտարարություն է տարածել, որտեղ առաջին նախագահի արձագանքն է նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանին:

«Լեւոն Տեր-Պետրոսյանը լիովին բավարարված է Սերժ Սարգսյանի պատասխանով` գնահատելով այն հանգամանքը, որ նրանում հստակորեն շարադրված է վերջինիս տեսակետը «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի» վերաբերյալ: Սարգսյանը համարում է, որ հռչակագիրը հրաշալի փաստաթուղթ է և արտահայտում է համայն հայության կամքը:

Մինչդեռ Տեր-Պետրոսյանը համարում է, որ հռչակագիրը Հայաստանի և Ղարաբաղի համար վտանգներով հղի փաստաթուղթ է, և որ առանց հանրաքվեի այն չի կարող արտահայտել համայն հայության կամքը: Մնացյալը հասարակության ու սերունդների դատելիքն է: Ըստ այդմ, քանի որ բանավեճը հրապարակային է, Տեր-Պետրոսյանն այլևս Սարգսյանի հետ առանձնազրույցի անհրաժեշտություն չի տեսնում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ առաջին նախագահը առաջարկել էր դեմ առ դեմ հանդիպել, քննարկել ցեղասպանության հռչակագրի, հանձնաժողով ստեղծելու հարցը: Սերժ Սարգսյանն էլ հռչակագրի բովանդակության հետ կապված չէր համաձայնել, սակայն հանդիպելու առաջարկն ընդունել էր:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ