07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Երևանի «ստրիպ» ակումբում պարուհու հետ «պրիվատ» պարի հրավերն ավարտվել է ծեծուջարդով. Ժամանակ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ավարտվեց «Լաս» գիշերային ակումբում կատարված խուլիգանության գործի դատական քննությունը:

Դեպքը տեղի է ունեցել 2014 թվականի մարտի 13-ին Երևանի Պարոնյան փողոցում գործող «Լաս» գիշերային ակումբում:

Ամբաստանյալի աթոռին էին ակումբի վերոհիշյալ օրվա երեք հաճախորդները՝ եղբայրներ Հրանտ և Մանվել Հարությունյանները և նրանց ընկեր Մուշեղ Թադևոսյանը: Կալանքի տակ է միայն Հրանտ Հարությունյանը:

Ըստ մեղադրանքի՝ դեպքի օրը, ուշ երեկոյան 23-ամյա Մանվելը, 22-ամյա Հրանտը և 37-ամյա Մուշեղը գիշերային ակումբում խուլիգանական դրդումներով վիճել են տուժող Սարգսի հետ, հարվածներ հասցրել նրան, մոտ 30 րոպե խախտել են հասարակական կարգը և խաթարել ակումբի բնականոն աշխատանքը:

Հրանտին մեղսագրված է տուժողին գարեջրի ապակե դատարկ տարայով հարվածներ հասցնելը: Նրան առաջադրված մեղադրանքը որպես զենք գործադրված առարկայի՝ ապակե շշի օգտագործմամբ կատարված խուլիգանությունն է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով, իսկ մյուս երկու ամբաստանյալները մեղադրվում են խմբի կազմում կատարած խուլիգանության համար՝ 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Ամբաստանյալները մեղսագրված արարքների համար իրենց մեղավոր չեն ճանաչել:

Ըստ ամբաստանյալների՝ դեպքի օրը երեքով ուրախանալու համար գնացել են «Լաս» գիշերային ակումբ, նստել են անկյունի սեղանի մոտ:

Շատ չեն խմել՝ մի քիչ օղի և գարեջուր: Հետո ցանկացել են ակումբի պարուհիներից մեկի «պրիվատ» պարը պատվիրել՝ որ պարուհին առանձին պարի իրենց համար:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ