10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ինչու է անհանգիստ Տեր-Պետրոսյանը /վիդեո/

«Ես տեսնում եմ, որ Տեր-Պետրոսյանը չափազանց մտահոգ է, որ փոխվում են այն ռելսերը, որի վրա ինքը դրել է պետությունը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը՝ խոսելով ՀԱԿ առաջնորդ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված նամակի մասին: 

«Նա ցավագին է վերաբերում սահմանադրական փոփոխություններին, որ կարող են փոխվել այն դոկտրինաները, որ դրվել են 90-ականներին»,-նկատեց նա: Սաֆարյանի խոսքով՝ ղարաբաղյան համակարտության վերաբերյալ բոլոր լուծումները բոլոր նախագահների օրոք նույն ֆունդամենտի վրա են եղել: «Ինչքան էլ տարբերվել է, ֆունդամենտը նույնն է եղել, ցեղասպանության հռչակագիրը ֆունդամենտ է փոխում անվտանգության քաղաքականությունների համար:

Խաղի կանոնները փոխել նշանակում է խաղից դուրս թողնել այն նախագահներին, որոնք այդ համակարգի բանալին ունեն»:  

Սաֆարյանը նշեց, որ ըստ այդմ էլ հասկանալի է, թե ինչու է անհանգիստ Տեր-Պետրոսյանը: Ինչ վերաբերում է այն մարդկանց ցուցակին, ովքեր, ըստ առաջին նախագահի, պետք է ընդգրկվեն, ցեղասպանության հռչակագրի հանձնաժողովում, ապա նա նշեց, որ այն մարդիկ են, ովքեր թույլ չեն տա պետության ֆունդամենտը փոխվել:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ