21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

«Բարի եղիր, Ծառուկյանին նույնպես մի շրջանցիր»

Կարծես ժամանակի ՀՀ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը իշխանություններին քննադատելիս չէր մոռանում նաև Ծառուկյանին: Հետո պատահեց այն, որ վերջինս դուրս եկավ երկիրը անդունդ տանողների` Տեր-Պետրոսյանի ցուցակից: Այն որ մարդ իշխանության մաս էր կազմել և հետո դուրս է եկել, բնավ չի նշանակում, որ գործած սխալների համար նրա վրայից հանվում է պատասխանատվությունը: Այս պարզ ճշմարտությունը Տեր-Պետրոսյանը չէր կարող չհասկանալ: Հետևաբար նրա պնդումներն առ այն, որ Ծառուկյանը 2012թ. դուրս է եկել իշխանությունից, ուրեմն նա այսուհետ համաժողովրդական գործիչ է, դեմոգոգիայի ժանրից են:

Իհարկե նա խոսում է Ծառուկյանի սխալներից, բայց, չգիտես ինչի, չի մեղադրում նրան, այլ ասում է, որ ԲՀԿ-ն պարզապես սխալ գործելաոճ է որդեգրել: Եթե իշխանությանը մեղադրում ես ծանր իրավիճակի համար, ուրեմն բարի եղիր, Ծառուկյանին նույնպես մի շրջանցիր: Եվ վերջապես Լևոն Տեր-Պետրոսյանը շատ լավ գիտե, որ մեծ փողերն անխուսափելիորեն բերում են մեծ հավակնությունների, էնպես որ ավելորդ է խոսել Ծառուկյանի զոհողությունների մասին:

Այսինքն Ծառուկյանը, լինելով շատ հարուստ մարդ, բնականաբար կցանկանար շատ ավելի բարձր դիրք զբաղեցնել: Ի դեպ, սրտի պարտքի մասին խոսելու ժամանակներն անցել են. իր սրտի պարտքն իրականացնելու համար Լևոն Տեր-Պետրոսյանը կարող էր օգտագործել ժամանակին ընձեռված հիանալի հնարավորությունը` նախագահի աթոռը:

Սարգիս Ասատրյանի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ