06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

3 դրվագ՝ 2 դանակահարություն, 1 խուլիգանություն. «լեգենդար» «Ապերոն» 10 տարով ազատազրկվեց. Ժամանակ

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Աղասի Մկոյանի նախագահությամբ ավարտվել է «Ապերո» մականունով Սլավիկ Մխիթարյանի գործի դատական քննությունը:

Հանցավոր արարքները կատարվել են 2012 թվականին:

1990 թվականին ծնված Սլավիկը այն ժամանակ 22 տարեկան էր, բայց որոշակի «համբավ» ուներ, ըստ երևույթին, քանի որ գործով անցնող տուժողներն ու վկաները նախաքննության ընթացքում դիմումներ են գրել վարույթն իրականացնող մարմնին, թե վախենում են «Ապերո» մականունով Սլավիկի ու նրա ընկերների վրեժխնդրությունից և չեն ցանկանում առերես հարցաքննվել նրա հետ:

Սլավիկին մեղսագրված առաջին արարքը կատարվել է 2012 թվականի մայիսի 4-ին: Ժամը 22-ն անց 30-ի սահմաններում Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայում եղբոր հետ քայլելիս Սլավիկը, ըստ դատական ակտի, խուլիգանական դրդումներով՝ ուսով միմյանց բախվելու չնչին առիթն օգտագործելով, վիճել է նույն պողոտայով քայլող եղբայրներ Տիգրանի, Մամիկոնի ու նրանց ընկեր Տիգրանի հետ:

Վիճաբանության ժամանակ Սլավիկը իր մոտ եղած սուր կտրող-ծակող գործիքով մի քանի անգամ հարվածել է Մամիկոնի մարմնի տարբեր մասերին, նրա առողջությանը պատճառել է ծանր վնաս: Այնուհետև Սլավիկը հեռացել է դեպքի վայրից:

Այդ արարքի համար Սլավիկ Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել խուլիգանական դրդումներով տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով: «Ապերոյի» նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ