06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Ինչու ՀՅԴ-ը ստանձնեց Սերժ Սարգսյանին ու Գագիկ Ծառուկյանին հաշտեցնելու «քավորությունը» /վիդեո/

«Երկու ենթադրություններն էլ չեն համապատասխանում մեր նպատակադրումներին»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչպես կարձագանքի այն դիտարկումներին, թե ՀՅԴ-ը կազմակերպել է նախագահ Սերժ Սարգսյանի ու ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանդիպումը՝ նման կերպ վերջնականապես լուծելով սահմանադրական բարեփոխումների ու կոալիցիայի հարցը: Մինասյանը նշեց, որ իրենց նպատակն էր այնպես անել, որ երկրում արյունահեղություն չլինի, համատեղ ուժերով լուծվեն երկրի առջև եղած խնդիրները:

«Դա է պատճառը, որ ցանկացած հարցի վերաբերյալ մենք փորձում ենք գտնել համերաշխոթւյան ու հանդուրժողականության միջավայր ու ելքեր»,-նշեց նա:

Ճշտող հարցին, թե իսկապես հանդիպումը կայացել է, պատգամավորը պատասխանեց, որ եթե երկու կողմերը չեն ցանկանում այդ մասին խոսել, իրենք չէ, որ պիտի դրան անդրադառնան, սակայն կարևորն իրենց համար արդյունքն է: «Հանդարտվել է երկրում լարվածությունը, և ստեղծվել է իրական հնարավարություն՝ իրական բարեփոխումների շուրջ քննարկումներ ծավալելու ուղղությամբ: Մնացածը փոքր կամ մեծ ինտրիգներ են, որոնք որ չենք ուզում ավելորդ անգամ նորից արհեստական ինչ-որ հարցեր բարձրացվեն»:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ