14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

«Ես չեմ կարող այդքան արյուն վերցնել իմ վրա». «Ժամանակ»

«Ժամանակ»-ը մանրամասներ է ներկայացրել Գագիկ Ծառուկյանի համաժողովրդական պայքարից հրաժարվելու վերաբերյալ` մանրամասնելով, թե ինչ է նա ասել, ինչպես է բացատրել կուսակիցներին պայքարից հետ կանգնելու իր որոշումը:

«Ես չեմ կարող այդքան արյուն վերցնել իմ վրա»,- կուսակիցներին ասել է Գագիկ Ծառուկյանը` փորձելով արդարացնել իշխանափոխությունից հրաժարվելու իր որոշումը: Ծառուկյանը պատմել է, որ իրեն սպառնացել են, սպառնացել են իր ընտանիքին, սպառնացել են, որ եթե փողոց մարդ հանի, ապա լինելու են տասնյակ եւ հարյուրավոր զոհեր եւ այդ զոհերի ամբողջական պատասխանատվությունը գցելու են իր վրա:

Ծառուկյանը բողոքել է նաեւ ՀԱԿ պահվածքից: Սերժ Սարգսյանի հայտնի ելույթից հետո ՀԱԿ խմբակցության կամ կենտրոնական գրասենյակի որեւէ անդամ այդպես էլ որեւէ դատապարտող հայտարարություն չհնչեցրեց, ընդհակառակը ՀԱԿ անդամները այս շրջանում ամենաանհասանելի քաղաքական գործիչներն էին մամուլի ներկայացուցիչների համար, իսկ ՀԱԿ ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանի նամակը Սերժ Սարգսյանին ԲՀԿ-ի համար ոչ միայն անակնկալ է եղել, այլ ընկալվել է որպես թիկունքից դանակի հարված:

Բաց է մնում միայն մի հարց` ինչու է Գագիկ Ծառուկյանը համաձայնել հանդիպել Սերժ Սարգսյանի հետ, որ հետո էլ նրան սպառնային եւ ինքն էլ տեղի տար այդ սպառնալիքներին առջեւ: Բնականաբար այդ հարցը որեւէ մեկը նրան չի համաձակվել տալ եւ այդ պարզ պատճառով մենք այդպես էլ չենք իմանա տվյալ հարցի պատասխանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ