02 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Արյունահեղությունը ոչ մեկին օգուտ չի բերում, հուսանք առաջիկայում կլինեն խաղաղ օրեր. Վիկտորիա Նուլանդ

Տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Վիկտորյա Նուլանդն այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ լավ այց են ունեցել Երևանում: Նախքան այստեղ գալը տիկին Նուլանդը եղել է Թաքվում և Թբիլիսիում: Նա նշեց, որ պատվիրակության կազմում կան Սպիտակ տնից, Պաշտպանության պետդեպարտամենտից ներկայացացուցիչներ: «Ինձ համար այսօր պատիվ էր հանդիպում ունենալ նախագահ Սարգսյանի, արտգործնախարար Նալբանդյանի և քաղաքացիական հասարակության լայն շրջանակի հետ և այցելել 1915 թվականի  հուշահամալիր»,-նշեց նա:

«Մեր այսօրվա ուղերձն այն է, որև Միացյալ նահագները մտահոգ է և կարևորում է Հայաստանի հետ իր գորխընկերային հարաբերությունները»,-նկատեց նա՝ հավելելով, որ ցանկանում են խորացնել այդ հարաբերությունները: Նա հայտնեց, որ դեսպանատունը կառավարության հետ միասին նոր նախաձեռնություն է սկսում հակակոռուպցիոն աշխատանքների ուղղությամբ, ինչպիսին եք կեղտոտ փողերի համար տարածքների փակումը, էլեկտրոնային կառավարումը և այլն:

Տիկին Նուլանդը համաձայնել էր պատասխանել երկու հարցի: Նախ ի պատասխան հարցին, թե հաշվի առնելով, որ նախագահ Սարգսյանը հետ է կանչել հայ-թուրքական արձանագրությունները ԱԺ-ից՝ կարող ենք ասել, որ գործընթացն ավարտվել է, նա պատասխանեց. «Մենք անշուշտ քննարկեցինք հարաբերությունները բոլոր հարևանների հետ այս այցի շրջանակներոյմ: Ամերիկյան տեսանկյունից մենք հավատացած ենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը կարևոր է երկու երկրների համաև և տարածաշրջանի ու տարածաշրջանի խաղաղության համար, և մենք խթանելու ենք դրան: Կարևոր է նկատել, որ հայաստանը դուրս չի եկել գործընթացից, և մեզ համար կարևոր է, որ գործընթացը կարող է շարունակվել»: Փոխպետքարտուղարը նշեց, որ հուզիչ էր իր համար այսօր գտնվել Ծիծեռկանաբերդում, նախկինում այնտեղ չի եղել, և սա իր այցի կարևոր մասը համարեց:

Անդրադառնալով Բաքվում իր կողմից կատարված հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղում գտնվող ադրբեջանցի դիվերսանտները պետք է հանձնվեն Ադրբեջանին՝ նա ասաց, որ նրանց գործածը, անշուշտ, սոսկալի հանցագործություն է, բայց կոչ են անում պատկան մարմիներին կատարել հումանիտար ժեստ։ Խոսելով շփման գծում տեղի ունեցող հրադադարի խախտման մասին՝ Վիկտորիա Նուլանդն ասաց, որ իրենց համար շատ մտահոգիչ են շփման գծում բռնությունները։

 «Այցի ընթացքում նշել եմ, որ ուզում ենք լինեն հանգիստ ժամանակներ, բանակցություններ: Ես այդ մասին խոսել եմ երկու նախագահների հետ՝ նախագահ Ալիևի ու նախագահ Սարգսյանի հետ, արյունահեղության դադարեցման մասին, որը ոչ մեկին օգուտ չի բերում: Երկու մայրաքաղաքներում էլ այս այցի շրջանակներում, ես կարծում եմ, որ առաջընթաց ունեցանք, ես հուսով եմ, որ առաջիկա օրերին, շաբաթներին կլինի խաղաղություն՝ ի շահ զինվորների, նրանց ծնողների, ի շահ խաղաղության տարածաշրջանի: Սոսկալի հանցանքը, որ տեղի է ունեցել, դա անշուշտ հանցագործություն է, բայց միաժամանակ մենք կոչ ենք անում պատկան մարմիններին կատարել մարդկային, հումանիտար ժեստը»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ