10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Դժվար է

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը չի ընթերցել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բաց նամակն՝ ուղղված նախագահ Սերժ Սարգսյանին: «Առաձնակի հետաքրքրություն էլ չունեմ կարդալու այդ նամակը»,-Henaran.am-ի հետ զրույցում նշեց նա: Երբ փոխանցեցինք, որ առաջին նախագահը բաց նամակում գրել էր, որ դեմ առ դեմ հանդիպելու ցանկություն ունի գործող նախագահին, Գիմիշյանն արձագանքեց` յուրաքանչյուրն էլ կարող է նման ցանկություն հայտնել. «Դրանում ոչ մի արտառոց ու հետաքրքիր բան չկա»: 

Հարցին, թե սա չի կարելի համարել առաջին նախագահի քաղաքականության կտրուկ շրջադարձ, Գիմիշյանը պատասխանեց. «Առաջին նախագահի քաղաքական նպատակները դժվար է կռահել, շատ ավելի հեշտ է կատարված քայլից հետո փորձել գնահատական տալ, բայց նույնիսկ կատարված քայլից հետո դժվար է ասել, թե ինչ էր իրական նպատակը: Նա մեկ բան ասում է, մեկ բան մտածում է, անում է երրորդ բանը, դրա համար բավական ճանաչելով՝ կռահելով կամ ենթադրություններ անելով երբեք թույլ չեմ տա նրա կատարած քայլերի վերաբերյալ ինչ-որ եզրակացություններ անել»: 

Հիշեցնենք, նամակում Տեր-Պետրոսյանն ասել է. 

«Կարծում եմ նաեւ, որ արժե մտածել մի խորհրդակցական հանձնաժողով ստեղծելու մասին, որի խնդիրը լինի Ցեղասպանության հարցում Հայաստանի Հանրապետության դիրքորոշման վերջնական հստակեցումը։ Այդ հանձնաժողովի աշխատանքի արդյունքում, ըստ այդմ, պետք է ծնվի Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հռչակագրի բնագրի հիման վրա ստեղծված մի նոր շրջաբերական ուղերձ, որը Հայաստանի Հանրապետության նախագահի անունից պետք է հղվի ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, ԵԱՀԿ գործող նախագահին, Եւրոմիության նախագահին եւ աշխարհի բոլոր պետությունների ղեկավարներին»։ Նա հավելել է. 

«Ցավում եմ, որ ներկա պահին, Գագիկ Ծառուկյանի, Բարգավաճ Հայաստան կուսակցության եւ ընդհանրապես ընդդիմության դեմ սանձազերծված քաղաքական հաշվեհարդարի ու վայրագ բռնությունների պայմաններում, բացառապես ազգի շահերից բխող իմ այս մտահղացումը հնարավոր չէ իրականացնել»։  

ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը նշել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատրաստ է  ընդունել Լևոն Տեր-Պետրոսյանին հանդիպելու՝  և ՛՛Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի՛՛ բովանդակության վերաբերյալ հարցեր քննարկելու առաջարկը:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ