23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Աստծու խոսքը մեզ վրա թույլ ներգործելու պատճառների մասին

Իսկ ա­ռա­կը այս է նշա­նա­կում. սեր­մը Աստ­ծու խոսքն է: Ո­րոնք որ ճա­նա­պար­հի ե­զեր­քին են, այդ նրանք են, որ լսում են, և ա­պա սա­տա­նան գա­լիս հա­նում է խոս­քը նրանց սրտից, որ­պես­զի չհա­վա­տան և չփրկվեն: Եվ ո­րոնք որ ա­պա­ռա­ժի վրա են, այդ նրանք են, որ երբ լսեն, խնդությամբ են ըն­դու­նում խոս­քը, բայց ար­մատ չեն բռնում. սրանք միառ­ժա­մա­նակ հա­վա­տում են, իսկ փոր­ձության ժա­մա­նակ` հե­ռա­նում: Իսկ այն, որ փշե­րի մեջ ըն­կավ, այդ նրանք են, որ երբ լսում են խոս­քը, աշ­խար­հի հոգ­սե­րով, հարս­տությամբ և զվար­ճությամբ զբաղ­ված լի­նե­լով` խեղդ­վում և անպ­տուղ են լի­նում: Իսկ այն, որ պա­րարտ հո­ղի վրա է, նրանք են, որ բա­րի և զվար­թա­գին սրտով լսե­լով խոս­քը` ըն­դու­նում են այն և հա­րատևե­լով պտուղ են տա­լիս (Ղուկ. Ը 11-15):

Ին­չո՞ւ է այ­սօր Աստ­ծու խոս­քը թույլ ներ­գոր­ծում մեզ վրա: Ին­չո՞ւ հնում քրիս­տոն­յա­ներն ա­վե­լի զգա­յուն էին նրա նկատ­մամբ: Ա­ռա­ջին խո­չըն­դո­տը, ո­րը թույլ չի տա­լիս, որ Աստ­ծու խոսքն ա­ճի և հա­սու­նա­նա մար­դու սրտում, ծու­լությունն ու ան­փու­թությունն են: Հի­սուս Քրիս­տոս Իր սերմ­նա­ցա­նի ա­ռա­կում այս մա­սին ա­սում է. «­Մի մաս սերմ ըն­կավ ճա­նա­պար­հի ե­զեր­քին» (Ղուկ. Ը 5): Ճա­նա­պար­հը խորհր­դան­շում է ծույլ ու ան­բան մար­դու սիր­տը (ըստ ս. Հովհ. Ոս­կե­բե­րա­նի մեկ­նության): Ինչ­պես ճա­նա­պար­հին թափ­ված սերմն է ան­ցորդ­նե­րի ոտ­քի կո­խան դառ­նում, այդ­պես էլ ծույլ ունկն­դի­րը ու­շադ­րություն չի դարձ­նում Աստ­ծու խոս­քին: Նրա հա­մար դա­տարկ և ու­նայն պատ­մություն­ներն ա­վե­լի ա­խոր­ժե­լի են, քան ի­րեն քրիս­տո­նեա­կան կյան­քի մեջ հաս­տա­տող խրատ­նե­րը: Ա­հա նման ան­փու­թության մի օ­րի­նակ:
Մի հույն վար­ժա­պետ չէր կա­րո­ղա­նում հաս­նել այն բա­նին, որ ժո­ղո­վուրդն ի­րեն ունկնդ­րեր, երբ խո­սում էր պե­տա­կան կարևո­րա­գույն գոր­ծե­րի մա­սին: Այդ­ժամ նա սկսում է պատ­մել մի մտա­ցա­ծին պատ­մություն այն մա­սին, թե ինչ­պես մի պա­տա­նի ամ­ռա­նը մի մար­դու ա­վա­նակ է վար­ձում, որ մի քա­ղա­քից մյու­սը գնա: Երբ կե­սօ­րին արևը սկսում է կի­զել, եր­կուսն էլ ցան­կա­նում են շո­գից պատս­պար­վել ա­վա­նա­կի ստվե­րի ներ­քո, սա­կայն վի­ճե­լով` սկսում են հրմշտել ի­րար ստվե­րի հա­մար: Պա­տա­նին ա­սում է, որ ինքն է վար­ձել ա­վա­նա­կը, ուս­տի նրա ստվե­րը ևս­ ի­րեն է պատ­կա­նում, իսկ տե­րը, թե` վար­ձով է տվել ա­ռանց ստվե­րի: Պատ­մե­լով այս­քա­նը` վար­ժա­պե­տը թող­նում է իր տե­ղը, որ հե­ռա­նա, սա­կայն ժո­ղո­վուր­դը ետ է պա­հում նրան` պա­հան­ջե­լով, որ ա­վար­տի պատ­մությու­նը և ա­սի, թե ինչ­պես լուծ­վեց վե­ճը: Այդ­ժամ վար­ժա­պե­տը ծի­ծա­ղում է և ա­սում. «Ի՜նչ ­մար­դիկ եք դուք: Ա­վա­նա­կի ստվե­րի մա­սին լսել ու­զում եք, իսկ հայ­րե­նի­քի փրկության մա­սին` ոչ»:

Այդ­պի­սին են ո­րոշ քրիս­տոն­յա­ներ. երբ նա­յում են, լսում կամ կար­դում ու­նայն բա­ներ, բնավ չեն ձանձ­րա­նում, թե­կուզ այն տ­ևի մի ամ­բողջ օր: Իսկ Աստ­ծու խոս­քը կար­դա­լու կամ լսե­լու ժա­մա­նակ չու­նեն:

Մյուս խո­չըն­դո­տը, ո­րը թույլ չի տա­լիս, որ Աստ­ծու խոսքն ար­մա­տա­վոր­վի մարդ­կանց սրտե­րում և պտղա­բե­րի, խստասր­տությունն է: Հի­սուս Քրիս­տոս խստա­սիրտ մարդ­կանց նմա­նեց­նում է քա­րե­րի. «Եվ ու­րիշ մի մաս ըն­կավ ա­պա­ռա­ժի վրա. երբ բու­սավ, չո­րա­ցավ խո­նա­վություն չլի­նե­լու պատ­ճա­ռով» (Ղուկ. Ը 6): Ինչ­պե՞ս է մար­դը դառ­նում քա­րի նման: Մեղ­քի մեջ հա­րատևե­լով: Ի­մաս­տունն ա­սում է. «Ամ­բա­րիշտն ար­հա­մար­հում է չա­րիք­նե­րը, երբ հաս­նում է դրանց խոր­քե­րը» (Ա­ռակ. ԺԸ 3), այ­սինքն` երբ մար­դը վարժ­վում է ա­նօ­րեն գոր­ծե­րի, չի լսում ո՛չ խղ­ճի խայ­թոց­նե­րը, ո՛չ­ էլ քա­րո­զիչ­նե­րի հան­դի­մա­նություն­նե­րը:

Եր­րորդ խո­չըն­դո­տը կեն­ցա­ղա­յին հոգ­սերն ու հա­ճույք­ներն են: Փրկի­չը այս ա­մե­նը ար­տա­հայ­տեց «փշեր» բա­ռով. «Եվ ու­րիշ մի մաս ըն­կավ փշե­րի մեջ. ու փշե­րը նրա հետ բու­սե­լով` այն խեղ­դե­ցին» (Ղուկ. Ը 7): Քիչ չի պա­տա­հում, երբ մար­դիկ խան­դա­ղա­տան­քով, եր­բեմն էլ ար­ցուն­քով են ի­րենց մեջ ըն­դու­նում Աստ­ծու խոս­քը, թվում է` ու­զում են մաք­րա­գործ­վել մեղ­քե­րից ու ճշմա­րիտ ու­ղի գտնել: Հե­տա­գա­յում, սա­կայն, չցան­կա­նա­լով զրկվել որևէ ժա­մա­նա­կա­վոր բա­րի­քից կամ էլ ցան­կա­նա­լով ա­ռա­վել բազ­մա­պատ­կել հարս­տությու­նը, ի­րենց հոգևոր տկա­րության պատ­ճա­ռով մնում են այն­պի­սին, ինչ­պի­սին ե­ղել են: Ուս­տի Տերն ա­սում է. «Չեք կա­րող ծա­ռա­յել Աստ­ծուն և մա­մո­նա­յին» (Մատթ. Զ 24): Մա­նա­վանդ մարմ­նա­կան կրքերն ու ար­ծա­թա­սի­րությու­նը թույլ չեն տա­լիս, որ Աստ­ծու խոս­քը պտղա­բե­րի մար­դու սրտում: Սրանք են փրկա­րար սեր­մե­րի` Աստ­ծու խոս­քի ըն­դուն­ման և հո­գում պա­հե­լու հիմ­նա­կան խո­չըն­դոտ­նե­րը:

Գրիգոր Դարբինյան

«Ինչպես կարդալ Աստվածաշունչը» գրքից

surbzoravor.am

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ