07 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Կոտայքի փոխմարզպետը քրեական պատասխանատվությունից խուսափեց պաշտոնանկությամբ.Չորրորդ իշխանություն

՛՛Չորրորդ իշխանություն՛՛ թերթը գրում է.

Օրերս աշխատանքից ացատվեց Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանի յուրային կադրերից մեկը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Կոտայքի փոխմարզպետի իր կարգավիճակին հրաժեշտ տվեց բնապահպանության նախարարության նախկին րարձրաստիճան պաշտոնյա Կարեն Պապոյանը: Մարզպետ Արամ Հարությունյանը Կարեն Պապոյանին անձամբ էր Կոտայք բերել բնապահպանության նախարարությունից, որտեղ նախկինում աշխատել են միասին, երբ Արամ Հարությունյանը Բնապահպանության նախարար էր:

 Մարզպետարանի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ շինարարության տենդերները, բազմաթիվ այլ ծրագրեր, որոնք պետք է կատարվեն պետական բյուջեով, իրականացվում էին փոխմարզպետ Պապոյանի միջոցով՝ մարզպետ Արամ Հարությունյանի իմացությամբ։ Մարզի գյուղապետերից ոմանք չժխտեցին, որ գերեզմաններում հողի տրամադրումը անպայման պետք է իրականացվեր Կարեն Պապոյանի միջոցով։

 Այս ամենն աննկատ չէր մնացել իրավապահների կողմից: Համակարգի ներկայացուցիչներր չէին խորշել այս ամենի մասին տեղյակ պահել վերեւներում: Արդյունքում՝ փոխմարզպետն ու նրա գործունեությունը հայտնվել էին բոլորի ուշադրության կենտրոնում:

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ