03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Աղջիկներն իրար ՛՛բշտել՛՛, ՛՛քրֆել՛՛, մազեր են քաշել, ծեծել ու արյուն են բերել.Ժամանակ

՛՛Ժամանակ՛՛ թերթը գրում է.

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվեց Սուսաննա Թ.-ի գործի դատական քննությունը:

30-ամյա Սուսաննան մեղադրվում է այն բանի համար, որ ոգելից խմիչք օգտագործած վիճակում ՛՛Վեյվ՛՛ կարաոկե ակումբում կատարել է խուլիգանություն՝ իր գործողությունները զուգորդելով ակումբի մենեջեր Սոնա Փ.-ի և ակումբի հաճախորդ Անժելա Տ.-ի նկատմամբ բռնության գործադրմամբ:

Սուսաննային մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասով: Նրա խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին:

Դեպքը տեղի է ունեցել 2014 թվականի մարտի 28-ի լույս 29-ի գիշերը:

Տուժողն ու ամբաստանյալը մինչև դեպքը միմյանց չեն ճանաչել:
2014 թվականի մարտի 28-ի լույս 29-ի գիշերը նրանք տարբեր ընկերախմբերով այցելել են Երևանի Խանջյան փողոցում գտնվող ՛՛Վեյվ՛՛ կարաոկե ակումբ՝ զվարճանալու:

Վիճաբանությունը սկսվել է պարահրապարակում. նեղլիկ սրահում պարող Սուսաննան դիպել է Անժելային: Վերջինս դիտողություն է արել: Սուսաննան ներողություն է խնդրել:

Բայց Անժելային հաջորդ անգամ դիպել է Սուսաննայի հետ պարող երիտասարդը:

Ըստ Անժելայի՝ դա սովորական, անմեղ դիպչել չէր: Նա շրջվել ու բարկացած՝ իր հերթին հրել է Երվանդին պաշտպանող Սուսաննային:

Երկու աղջիկները միայն փոխադարձ հրմշտոցով չեն հանգստացել:
Անժելայի ասելով՝ Սուսաննան մոտեցել է նրանց սեղանին ու հարվածել է: Հարվածը դիպել է կարաոկե ակումբի մենեջեր Սոնային, ով վիճաբանությունը դադարեցնելու համար էր մոտեցել:

Սուսաննայի հարվածից մենեջեր Սոնան վայր է ընկել:

Ակումբի անվտանգության աշխատողը Սուսաննայի խմբին դուրս է հանել պարասրահից:

Միջանցքում շարունակվել է վիճաբանությունը: Ամբողջ ընթացքում սրահում չի դադարել բարձր երաժշտությունը…

Անժելան ցանկացել է իր խմբով դուրս գալ ակումբից ու տուն գնալ:

Երբ մտել է նախասրահ, տեսել է, որ Սուսաննայի խմբի տղաներից մեկի քթից արյուն է գալիս:

Սուսաննան, տեսնելով Անժելային, մատով նրան ցույց է տվել ու ասել՝ դո՞ւ էիր էս ամենի պատճառը:

Ըստ Անժելայի՝ այդ հարցը տալուց հետո Սուսաննան հարվածել է իր շրթունքին ու սեռական հայհոյանք է տվել իր մոր հասցեին:
Ինքը ձեռքերով պահել է Սուսաննային, երևի հրել է, որ նա իրեն չհարվածի: Հնարավոր է, որ Սուսաննան այդ ժամանակ ”սոթ տված ու ընկած լինի”, ինքը նրա մազերից չի քաշել, չի հարվածել:

Անժելան ընդունում է, որ Սուսաննայի հայհոյանքից հետո նույնպես հայհոյել է, այսինքն՝ ասել է. ՛՛Ինչ ասում ես՝ մորդ կպնի՛՛:
Ըստ Անժելայի՝ Սուսաննայի հարվածից իր շրթունքը վնասվել է, արյուն է եկել:

Քիչ անց եկել են ոստիկանության աշխատողները ու կռվողներին բերման են ենթարկել ոստիկանություն:

Անժելան ամբաստանյալին որևէ պահանջ չի ներկայացրել, ասել է, թե բողոք չունի:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ